00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

12 երեխա ունեցող Բեժանյանները միայն մեկ երազանք ունեն. տեսանյութ

Բաժանորդագրվել
Բազմազավակ ընտանիքը մեկ գլխավոր խնդիր ունի, մյուս հարցերը դժվարությամբ, բայց լուծում են։ Sputnik Արմենիան եղել նրանց վարձակալած տանն ու զրուցել ընտանիքի անդամների հետ։

Օրեր առաջ Բեժանյանների ընտանիքում ծնվեց 12–րդ երեխան` Աննան։ Ուրախալի լուրը շատ արագ տարածվեց համացանցում։ 38-ամյա մայրիկը` Գոհարը, բնական ճանապարհով լույս աշխարհ բերեց 4 կգ 550գ քաշով և 54 սմ հասակով Աննային։

Открытие нового детского сада благотворительного фонда SOS - Детские деревни (21 мая 2019). Котайк - Sputnik Արմենիա
Իր օրենքներով ապրող բազմազավակ ընտանիքների գյուղը. ՍՕՍ-ում գերիշխում է սերը

Sputnik Արմենիան այցելեց Բեժանյանների վարձակալած բնակարան, որը դրված է վաճառքի։ Ընտանիքի հայրն այժմ աշխատանք չունի։ Մայրը փոքր երեխաների հոգսերով է զբաղված և աշխատել չի կարող։ Ընտանիքը պետությունից 100.000 դրամ է ստանում և հենց այդքան էլ վճարում բնակարանի վարձակալության դիմաց։ Հիմա այդ բնակարանը վաճառվում է։ Մայրը վախով է պատկերացնում, թե ինչ կլինի հետո, եթե տունը վաճառվի, քանի որ ոչ մեկը 12 երեխա ունեցող ընտանիքին վարձով բնակարան տալ չի ցանկանում. պատճառաբանում են, թե երեխաները կվնասեն։

Կինը երազում է սեփական կացարանի մասին։ Երեխաները համերաշխ են, չեն կռվում, օգնում են իրար։ Տղաները դրսի գործերն են անում, իսկ աղջիկներն օգնում են տնային գործերում։

«Առօրյա հոգսերը մեծ դժվարությամբ, բայց հոգում ենք, համարյա թե ամեն ինչ հասցնում ենք, բայց տուն ձեռք բերելը գրեթե անհնար է։ Երևի մեկ–երկու երեխա ունեցողի համար էլ է դժվար, ուր մնաց մեր նման ընտանիքի։ Ինձ թվում է` էս երեխաները արժանի են, որ կացարան ունենան»,– ասում է մայրը։

Զույգ բալիկներ` զույգ փորձանքներ. երկվորյակների տեսանյութն ուրախ էմոցիաներ է պարգևում

Հանրության շրջանում ընդունված է համարել, որ 4 երեխա ունեցող ընտանիքը բազմազավակ է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ որևէ իրավական ակտով սահմանված չէ, թե որ ընտանիքն է համարվում բազմազավակ։ Իսկ պետությունից նպաստ ստանալու համար բազմազավակ լինելը դեռ պատճառ չէ։

Հայաստանում ընտանեկան նպաստի համակարգում 9 երեխա ունեցող 9 ընտանիք կա, 10 երեխա ունեցող 4 ընտանիք, 12 երեխա ունեցող 2 ընտանիք և 13 երեխա ունեցող 1 ընտանիք։ Բազմազավակ ընտանիքների համար ամսական ֆիքսված գումար պետությունը չունի։

Մասիսում 5 ու կես կգ քաշով, 60 սմ հասակով դյուցազուն է ծնվել. լուսանկար

Լրահոս
0