ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Համակարգչային մասնագետ Լարի Թեսլերը, որն ավելի հայտնի է որպես «քոփիփասթ» և «քաթ» ֆունկցիաների ստեղծող, 74 տարեկանում մահացել է ԱՄՆ–ում։ Ամերիկացի մասնագետն աշխատում էր Xerox PARC հայտնի ընկերությունում։ Նրա մահվան մասին կենտրոնը հայտնել է Twitter–ի իր էջում։
Թեսլերի շնորհիվ են հավելվածներում և ժամանակակից համակարգիչների ու բջջային սարքերի ինտերֆեյսներում հայտնվել copy, cut և paste ֆունկցիաները։
Նա ծնվել է Նյու Յորքում 1945 թվականին։ Սովորել է Սթենֆորդի համալսարանում, այնուհետև զբաղվել է արհեստական ինտելեկտի ուսումնասիրություններով։
1973 թվականին աշխատանքի է անցել Պալո Ալտոյի Xerox PARC հայտնի հետազոտական կենտրոնում, որտեղ էլ ստեղծել է copypaste–ի հայեցակարգը, որը շատ հարմար է փոխանակման բուֆերի միջոցով տվյալների տեղափոխում իրականացնելու համար։