00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաշվեքննիչ պալատը գործի է անցել. բոլորին են ստուգելու

Բաժանորդագրվել
Հաշվեքննիչ պալատը 2020թ.–ի ընթացքում ուսումնասիրություններ կանի ոչ միայն նախարարություններում ու համայնքապետարաններում, այլև «Հայաստանի ազգային կինոկենտրոնում», «Հայանտառում», ատոմակայանում ու այլուր։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. ՊԵԿ–ը միակ պետական մարմինը չէ, որի աշխատակիցներին շռայլվող պարգևավճարները կարող են հետաքրքրել պետական ծախսերի արդյունավետությունն ուսումնասիրող Հաշվեքննիչ պալատի մասնագետներին։

Вице-премьер Мгер Григорян и министр экономики Тигран Хачатрян на VII международном форуме Антиконтрафакт (12 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Էկոնոմիկայի նախարարը հայտնել է, թե ովքեր և ինչ սկզբունքով են որոշում պարգևավճարների չափը

ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չբացառեց, որ 2020թ.–ի ընթացքում նախատեսված հաշվեքննությունների շրջանակներում կուսումնասիրվեն նաև այլ պետական մարմինների պարգևավճարների չափերն ու դրանց արդյունավետությունը։

«Նայելու ենք և Սոցապ նախարարությունը, և՛ կենսաթոշակները, և՛ Պաշտպանության նախարարությունը, և այլ պետական մարմիններ։ Պարգևավճարները միանշանակ բոլորում չէ, որ նայելու ենք, բայց, իհարկե, կլինեն մարմիններ, որտեղ այդ թեման կմտնի հաշվեքննության մեջ»,–ասաց Յոլյանը։

Պարգևավճարներ վճարվել են, վճարվում են ու վճարվելու են. ՊԵԿ նախագահ

2020թ.–ի տարեկան գործունեության ծրագիրը, Պալատի նախագահի խոսքով, այս պահին նախապատրաստական փուլում է։ Հաշվեքննողներն ուսումնասիրում, գնահատում են ռիսկերը, հստակեցնում աշխատանքի վերջնական ծավալները։ Այդ ընթացքում կհստակեցվի նաև, թե որ պետական մարմինների պարգևավճարները կներառվեն հաշվեքննության մեջ։

Ինչ վերաբերում է ՊԵԿ–ի պարգևավճարներին, այս հարցն, ըստ Յոլյանի, արդեն որոշված է։ Հետաքննիչներն այս պահին արդեն աշխատում են այդ ուղղությամբ։

«Մենք 2020 թ–ի տարեկան ծրագրով ՊԵԿ–ում բավական մեծ, ծավալուն, ամբողջական նյութ ենք հաստատել, որի շրջանակներում հաշվեքննություն ենք իրականացնելու ընդհանուր ֆինանսական արդյունավետության վերաբերյալ։ Դրա մեջ ներառված է նաև պարգևատրումների հարցը»,–ասաց Յոլյանը։

Նշենք, որ Հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում հրապարակված տարեկան ծրագրի համաձայն` այս տարի Հյուսիս-հարավ ծրագրի մասով հաշվեքննության են ենթարկվելու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները։ ՏԿԵ նախարարությունում հաշվեքննություն կանցկացվի նաև Հայկական ատոմային էլեկտրակայանի և էներգախնայողության հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության մասով։

Председатель КГД Давид Ананян возле Дома правительства после внеочередного заседания (22 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՊԵԿ-ի պարգևավճարները Հաշվեքննիչ պալատի խոշորացույցի տակ են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաշվեքննության հիմնական ուղղությունը լինելու է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը, Բնապահպանության նախարարության հաշվեքննության ուղղությունը` «Հայանտառ» ՊՈԱԿ-ը։

Ուսումնասիրվելու է նաև Քրեակատարողական ծառայության ու Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ֆինանսատնտեսական գործունեությունը, ինչպես նաև «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին շինարարության նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործումը։

«Այո, պարգևավճարներ լինելու են». Ջանջուղազյանը չգիտի` այս տարի՞ էլ հարցն աղմուկի կվերածվի

ծ2020թ.–ի ընթացքում հաշվեքննիչներն այցելելու են նաև Անշարժ գույքի կադաստրի կոմիտե, Սյունիքի մարզպետարան ու Գյումրու քաղաքապետարան։

Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 19-ին, ՀՀ Հաշվեքննիչ պալատի գլխավոր մասնագետ Դավիթ Չիբուխչյանն ԱԺ–ում հայտնել էր, որ Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրում է ՊԵԿ-ի պարգևավճարները։ Թե որքանով է արդարացված ՊԵԿ աշխատակիցների պարգևավճարների չափը, և արդյոք նրանք պարգևատրվո՞ւմ են ըստ իրենց կատարած աշխատանքի, Չիբուխչյանի խոսքով, պարզ կլինի միայն հաշվեքննության ավարտին։ ՀՊ ներկայացուցիչը վստահեցրեց, որ դրանք կներկայացվեն հանրությանը։

Մարությանը վստահ է, որ լավ աշխատողը պետք է լավ եկամուտ ունենա. ովքե՞ր են պարգևավճար ստացել

Լրահոս
0