https://arm.sputniknews.ru/20200217/hakarakordi-krakoci-hetevanqov-viravorvac-zincarayoxi-kyanqin-vtang-chi-sparnum-22083524.html
Հակառակորդի կրակոցի հետևանքով վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
Հակառակորդի կրակոցի հետևանքով վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև հանդիպման օրը հակառակորդը կրակել էր հայկական զինուժի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ զինծառայող է վիրավորվել։ 17.02.2020, Sputnik Արմենիա
2020-02-17T11:49+0400
2020-02-17T11:49+0400
2020-02-17T11:52+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34784241_0:0:1600:901_1920x0_80_0_0_afe4271b7b1e3ff079da536d39ed269f.jpg
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34784241_100:0:1524:1068_1920x0_80_0_0_1bbbe77d33eda25012c9c713e230d5e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արծրուն հովհաննիսյան, բանակ, զինված ուժեր, ադրբեջան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև
հայաստան, արծրուն հովհաննիսյան, բանակ, զինված ուժեր, ադրբեջան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև
Հակառակորդի կրակոցի հետևանքով վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
11:49 17.02.2020 (Թարմացված է: 11:52 17.02.2020) Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև հանդիպման օրը հակառակորդը կրակել էր հայկական զինուժի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ զինծառայող է վիրավորվել։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին փետրվարի 15–ին հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում–քննարկման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանին ադրբեջանական զինված ուժերի կրակոցի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։
«Զինծառայողը թեթև` կյանքի հետ համատեղելի վնասվածքներ է ստացել. վիճակը բավարար է»,–ասաց Հովհաննիսյանը։
Նա հայտնեց նաև, որ զինծառայողն այժմ բուժում է ստանում զինվորական հոսպիտալում։
Այս ֆորմատով շփումը բանակցությունների վրա ազդեցություն կունենա՞. պատասխանում է Ռուբինյանը
Հիշեցնենք, որ հունվարի 11–ին, ժամը 12։25–ի սահմանում Տավուշի Բերքաբերում հակառակորդի դիպուկահարից վիրավորվել էր Հայաստանի զինված ուժերի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը։
Իսկ հունվարի 15-ին, ժամը 16։30-ի սահմանում ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Մեժլումյանը: