ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը հաջող ընթացք ստացավ Հայաստանը ներկայացնող ըմբիշների համար: Նախնական գոտեմարտերից հետո մեր ընտրանու չորս ըմբիշներ մեդալ վաստակելու ռեալ հնարավորություն ունեն:
Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ վաստակեց և դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն
61 կգ քաշային, Եվրոպայի գործող չեմպիոն 20–ամյա Արսեն Հարությունյանը հաղթանակի հասնելով մակեդոնացի և ուկրաինացի մրցակիցների նկատմամբ, դուրս է եկել կիսաեզրափակիչ: Նույն արդյունքին է հասել նաև 92 կգ քաշային կարգում հանդես եկող Մարզպետ Գալստյանը, որը պարտության է մատնել Ուկրաինայի և Հունաստանի ներկայացուցիչներին: Մինչև կիսաեզրափակիչ երկու հաղթանակ է տոնել նաև գերծանր քաշային Լևան Բերիանիձեն:
61 կգ քաշային Արսեն Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 6:0 հաշվով հաղթեց մակեդոնացի Վլադիմիր Եգորովին: Քառորդ եզրափակիչում Արսենը 7:0 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Իվան Բիլեյչուկին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս փուլում Արսենի մրցակիցը լինելու է Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Բոգոմաևը:
![Մեր ըմբիշներից 5–ը Հռոմից մեդալ բերելու ռեալ հնարավորություն ունեն. 2–րդ օրվա արդյունքները Մեր ըմբիշներից 5–ը Հռոմից մեդալ բերելու ռեալ հնարավորություն ունեն. 2–րդ օրվա արդյունքները - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2207/13/22071342_0:0:1600:1066_600x0_80_0_0_1ee13c51f99e7fc1990ac74c773f03ce.jpg)
92 կգ քաշային կարգում Մարզպետ Գալստյանն առաջին գոտեմարտում 15:2 հաշվով հաղթանակի հասավ ուկրաինացի Ռոման Ռիչկոյի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում էլ Գալստյանը շատ ակտիվ էր ու կարողացավ առավելության հասնել հույն Անգելոս Կուկլարիսի նկատմամբ բացահայտ առավելությամբ՝ 10:0 հաշվով:
Ֆուտբոլը կորցրեց, ըմբշամարտը գտավ. ինչպես Արթուր Ալեքսանյանը ընտրություն կատարեց
![Մեր ըմբիշներից 5–ը Հռոմից մեդալ բերելու ռեալ հնարավորություն ունեն. 2–րդ օրվա արդյունքները Մեր ըմբիշներից 5–ը Հռոմից մեդալ բերելու ռեալ հնարավորություն ունեն. 2–րդ օրվա արդյունքները - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2207/09/22070914_0:0:1600:1067_600x0_80_0_0_026856684f458ffdd1358e670843068f.jpg)
Կիսաեզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցն է լինելու շվեյցարացի Սամուել Շերերերը:
Հայաստանը ներկայացնող գերծանր քաշային Լևան Բերիանիձեն հաղթանակով սկսեց մրցաշարը` 4:1 հաշվով առավելության հասնելով ռումինացի Դանիել Չինտոանի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Բերիանիձեն դժվարին գոտեմարտում 3:0 հաշվով հաղթանակի հասավ գերմանացի Նիկ Մատուհինի նկատմամբ ու եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտելու է լեհ Ռոբերտ Բարանի հետ:
![Մեր ըմբիշներից 5–ը Հռոմից մեդալ բերելու ռեալ հնարավորություն ունեն. 2–րդ օրվա արդյունքները Մեր ըմբիշներից 5–ը Հռոմից մեդալ բերելու ռեալ հնարավորություն ունեն. 2–րդ օրվա արդյունքները - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2207/12/22071241_0:0:1200:743_600x0_80_0_0_53d3f316c3d0366339ea0ab8b5da0e41.jpg)
70կգ քաշային կարգում Գևորգ Մխեյանը սփոփիչ գոտեմարտերի իրավունք էր ստացել, ու նախ 12:2 հաշվով հաղթեց բելառուս Վիկտոր Սերադային, ապա 7:3 հաշվով հաղթանակի հասավ ուկրաինացի Ալեքսեյ Բորուտայի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար Մխեյանը գորգ դուրս կգա մոլդովացի Միխայիլ Սավայի դեմ:
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալի համար պայքարելու իրվաունք է ստացել նաև 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, որի մրցակիցը երրորդ տեղի համար պայքարում լինելու է սերբ Ստեֆան Միչիչը:
74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, առաջին գոտեմարտում ուժերը չափեց վրացի Ավթանդիլ Կենչաձեի հետ: Ավելի ուժեղ գտնվեց մրցակիցը: Կենչաձեն հաղթեց 9:2 հաշվով, և մեր մարզիկը դուրս մնաց հետագա պայքարից:
Գևորգ Ղարիբյանը հաղթեց թուրք ըմբիշին և նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը
82 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանն իր ելույթները սկսեց ուկրաինան ներկայացնող Իլյա Արչայայի հետ և 7:5 հաշվով դժվարին հաղթանակ տարավ: Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Մխիթարյանը գոտեմարտեց Սան Մարինոն ներկայացնող ամերիկացի ըմբիշ Մայլս Ամինեի հետ ու պարտվեց 2:6 հաշվով:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Հռոմում մեկնարկել է երեկ` փետրվարի 14–ին։ Հայաստանն այս առաջնությանը ներկայացուցիչներ ունի բոլոր քաշային կարգերում։