00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ քայլն» առաջարկում է նպաստ վճարել հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին

© Sputnik / Asatur YesayantsИнвалидная коляска в коридоре медицинского центра "Сурб Асвацамайр"
Инвалидная коляска в коридоре медицинского центра Сурб Асвацамайр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրինագծի հաստատումից հետո Հայաստանի Հանրապետության առավել խոցելի 433 ընտանիք խնամակալության նպաստ կստանան։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հայաստանում 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ և հոգեկան խանգարում ունեցող մինչև 14 տարեկան անչափահաս երխաների խնամատարներին նպաստ կտրամադրվի։ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում համապատասխան լրացումների նախագիծն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

«Առաջարկվում է օրենքում ավելացնել «խնամակալության նպաստ» հասկացությունը: Եվ այն մարդկանց, որոնց խնամակալության տակ կան անձինք, ովքեր կարիք ունեն շուրջօրյա խնամքի, նրանց նկատմամբ սահմանել նպաստ»,-ասաց նա:

Պատգամավորը հայտնեց, որ նախագծի սկզբնական տարբերակում, որը դեկտեմբերին ներկայացվել էր կառավարությանը, շահառուների շրջանակն ավելի լայն է եղել, բայց քննարկումների արդյունքում այն նեղացվել է և վերջնական նախագծում թողնվել է միայն ամենախոցելի խումբը:

Отдых - Sputnik Արմենիա
Թոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք անվճար կայցելեն թատրոններ և թանգարաններ

«Կառավարության եզրակացությունը հակասում է հաշմանդամ երեխաների լավագույն շահին». Էդուարդ Իսրայելյան

Զեյնալյանի խոսքով` այժմ օրինագիծը վերաբերում է միայն ծնողական խնամքից զուրկ մնացած և հոգեկան խնդիրներ ունեցող երեխաներին ու նրանց խնամակալներին, որոնց թիվը Հայաստանում ներկա պահին 433 է:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտնեց, որ կառավարությունը նախագծի վերջնական տարբերակին դեմ չէ, թեև այն որոշակի ծանրաբեռնվածության ավելացում է ենթադրում պետական բյուջեի վրա։ Բայց, մյուս կողմից, այն համահունչ է կառավարության քաղաքականությանը։

«Ծրագրի իրականացմանը կուղղվեն հավելյալ միջոցներ, բայց դրանք հանդիսանում են մարդու իրավունքներից բխող և մարդու կյանքի որակը փոխող: Մինչև 14 տարեկան երեխաների խնամակալներին որոշակի աջակցության տրամադրումը համահունչ է կառավարության քաղաքականությանը»,-ասաց նա:

Жених встал с инвалидной коляски на собственной свадьбе - Sputnik Արմենիա
Հանուն հարսնացուի փեսան վեր է կենում հաշմանդամի սայլակից. հուզիչ տեսանյութ

Խնամակալության նպաստի իրավունքի օրենքի ընդունման դեպքում նպաստ կստանան 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված մինչև 14 տարեկան, ինչպես նաև հոգեկան խանգարման հետևանքով դատարանով անգործունակ ճանաչված մինչև 14 տարեկան երեխաների ծնողները։

Զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներից քանի՞սն են հատուցում ստացել

Նշենք, որ օրինագիծն ԱԺ–ում քննարկվում է առաջին ընթերցմամբ։

2019թ–ի դեկտեմբերի 12-ին կառավարության նիստում նախագծի քննարկման ժամանակ գործադիրն առաջարկել էր հստակեցնել շահառուների շրջանակը, իրականացնել համապատասխան հաշվարկներ, որոնք թույլ կտան հասկանալու պետական բյուջեից տրամադրվելիք միջոցների չափը։

Կառավարությունը չէր բացառել, որ երեխայի խնամքի հարցում նյութական խթանի ներդրման դեպքում հնարավոր են չարաշահումներ, ուստի նման իրավիճակներից խուսափելու համար որոշել նախագծում հստակ նշել նպաստի իրավունք ստացողներին առաջադրվող պահանջները։

Լրահոս
0