Հարսանեկան արարողության ժամանակ փեսացուն մի քանի րոպեով ոտքի է ելել հաշմանդամի սայլակից, որպեսզի գրկի հարսնացուին։
Երիտասարդին օգնել են հարազատները։ Հուզված հարսնացուն մոտեցել է ու փարվել սիրելիին։
Օգտատերերը բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են գրել տեսանյութի տակ։ Գրեթե բոլորը նշել են, որ հենց սա է իսկական սերը։ Երիտասարդներին մաղթել են երջանկություն և երկար տարիների համատեղ կյանք։