ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Առաջին անգամ «Օսկարի» պատմության մեջ հաղթող ֆիլմ է դարձել ոչ ամերիկյան արտադրության, օտարալեզու «Մակաբույծներ» ֆիլմը։
Ռեժիսոր Պոն Ջուն Հոյի հարավկորեական կինոնկարը հաղթել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգում և լավագույն ֆիլմ է ճանաչվել։
Ներկայացված վեց անվանակարգերից չորսում «Մակաբույծները» օսկար է ստացել։
Ռեժիսոր Պոն Ջուն Հոն օրիգինալ սցենարի ու լավագույն ռեժիսուրայի համար նախատեսված օսկարներն էլ ստացել։ «Մակաբույծները» ֆիլմը հաղթող է ճանաչվել նաև լավագույն օտարերկրյա ֆիլմ անվանակարգում։
Նշենք, որ «Օսկարի» 92-րդ հեղինակավոր մրցանակաբաշխությունը կայացել է փետրվարի 10-ի գիշերը Լոս Անջելեսի Dolby թատրոնում։ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակը հանձնվում է 24 անվանակարգերում։