https://arm.sputniknews.ru/20200210/xuakin-fenixy-tarva-lavaguyn-derasanne-na-oscare-stacel-21996245.html
Հայտնի են տարվա լավագույն դերասանն ու դերասանուհին. կայացել է «Օսկար» մրցանակաբաշխությունը
Հայտնի են տարվա լավագույն դերասանն ու դերասանուհին. կայացել է «Օսկար» մրցանակաբաշխությունը
Sputnik Արմենիա
Այդ մրցանակին հավակնում էին են նաև Լեոնարդո Դի Կապրիոն, Անտոնիո Բանդերասը, Ադամ Դրայվերը և Ջոնաթան Փրայսը։ 10.02.2020, Sputnik Արմենիա
2020-02-10T09:33+0400
2020-02-10T09:33+0400
2020-02-10T10:49+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2199/59/21995916_0:4:3004:1702_1920x0_80_0_0_7c0b54e7c9af617eed045acb9f08fb65.jpg
ամերիկայի միացյալ նահանգներ
լոս անջելես
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2199/59/21995916_0:0:3004:1888_1920x0_80_0_0_e77a63acf4e724cb1943e8c6cda6ac7f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, «օսկար» մրցանակաբաշխություն, ամերիկայի միացյալ նահանգներ, լոս անջելես
աշխարհ, «օսկար» մրցանակաբաշխություն, ամերիկայի միացյալ նահանգներ, լոս անջելես
Հայտնի են տարվա լավագույն դերասանն ու դերասանուհին. կայացել է «Օսկար» մրցանակաբաշխությունը
09:33 10.02.2020 (Թարմացված է: 10:49 10.02.2020) Այդ մրցանակին հավակնում էին են նաև Լեոնարդո Դի Կապրիոն, Անտոնիո Բանդերասը, Ադամ Դրայվերը և Ջոնաթան Փրայսը։
ԵՐԵՎԱՆ, փետրվարի — Sputnik. Ամերիկյան դերասան Խոակին Ֆենիքսը «Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար» մրցանակ է ստացել «Ջոկեր» ֆիլմի համար։
Այդ մրցանակին հավակնում էին են նաև Լեոնարդո Դի Կապրիոն «Մեկ անգամ... Հոլիվուդում» ֆիլմի, Անտոնիո Բանդերասը «Փառքն ու ցավը» ֆիլմի, Ադամ Դրայվերը «Ամուսնական պատմություն» ֆիլմի և Ջոնաթան Փրայսը «Երկու Պապերը» ֆիլմի համար։
«Այս պարգևը ձայնի իրավունքից զրկվածների փոխարեն խոսելու համար է», - ընդգծել է Ֆենիքսը բեմից։ Դերասանը նաև բնապահպանական կոչեր է արել։
Ավելի վաղ Խոակին Ֆենիքսը երկու անգամ «Ոսկե գլոբուս» մրցանակ է ստացել, նա նաև Վենետիկի ու Կաննի փառատոներում հաղթել է լավագույն դերասան անվանակարգում։ Ֆենիքսը նաև BAFTA ու Grammy մրցանակիր է։
Իսկ «Լավագույն կանացի դեր» անվանակարգում «Օսկարի» դափնեկիր է դարձել Ռենե Զելվեգերը «Ջուդի» ֆիլմում խաղացած դերի համար:
Անվանակարգում ներկայացված էին նաև Սքարլեթ Յոհանսոնը, Սիրշա Ռոնանը, Սինտիա Էրիվոն և Շարլիզ Թերոնը:
Զելվեգերն արդեն "Օսկար", BAFTA, չորս "Ոսկե գլոբուս" եւ երեք "ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակներ" մրցանակների դափնեկիր է, ինչպես նաեւ հոլիվուդյան "Փառքի ծառուղում"աստղի դափնեկիր:
Նշենք, որ «Օսկարի» 92-րդ հեղինակավոր մրցանակաբախությունը կայացել է փետրվարի 10-ի գիշերը Լոս Անջելեսի Dolby թատրոնում։ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակը հանձնվում է 24 անվանակարգերում։
«Ջոկերն» առաջատար է «Օսկարի» անվանակարգերի թվով