00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լավ ենք անում». Դավթյանը` զինծառայողի մահվան դեպքով զորացրվածների անունը չհայտնելու մասին

© Sputnik / Aram NersesyanДень Армии в Мемориальном комплексе Ераблур (28 января 2020). Еревaн
День Армии в Мемориальном комплексе Ераблур (28 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բանակում տեղի ունեցող դժբախտ դեպքերի պատճառներն, ըստ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, թաքնված են հասարակության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առնչությամբ զորացրված սպաների անունները չեն հայտնում, քանի որ նրանք ոչ թե քրեական պատասխանատվության են ենթարկվել, այլ կարգապահական տույժի: Lրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, որն այցելել էր ԱԺ ու հանդիպել Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի անդամների հետ։

Իսպառ բացառել քրեական ենթամշակույթը. Տոնոյանն այցելել է 2-րդ զորամիավորում. լուսանկարներ

Հունվարի 30-ին ՊԲ N զորամասում Վահրամ Ավագյանի մահվան կապակցությամբ ծառայողական քննություն է անցկացվել, որի ընթացքում որոշվել է մի շարք ավագ սպաների, այդ թվում՝ զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին և դիվիզիոնի հրամանատարին զորացրել զինված ուժերի շարքերից:

«Ասենք` նշեցինք անուններ ու ասացին` Պողոսը կամ Դավթյանն է զորացրվել, ի՞նչ է փոխվելու։ Բացի այդ, չէ՞ որ նրանք ընտանիքներ ունեն և որոշ ժամանակ անց եթե որոշեն դատարանով վիճարկել ու վերականգնել ծառայությունը, ի՞նչ է լինելու»,–ասաց Դավթյանը։

Լրագրողի պնդմանը, թե ինչո՞ւ անուններ չեն տալիս, որպեսզի հանրության համար էլ ամեն ինչ պարզ լինի` Դավթյանը պատասխանեց. «Լավ ենք անում»։

Անդրադառնալով խաղաղ պայմաններում բանակում տեղի ունեցող դժբախտ դեպքերին` ինքնասպանությանը և սպանությանը, Դավթյանը նշեց, որ այդ ամենը «գալիս» է հասարակությունից` ամեն օր հասարակությունում էլ են լինում են դեպքեր` կամրջից են նետվում և այլն։ Նրա խոսքով` բանակում կան բացթողումներ, և իրենք տեսնում են այդ ամենը։

Министр обороны Армении Давид Тоноян на военном пантеоне «Ераблур» - Sputnik Արմենիա
«Մենք հավատում ենք Ձեզ». ինչ են պայմանավորվել Տոնոյանն ու մահացած զինվորի հարազատները

Հետևողական է լինելու. Տոնոյանն ընդունել է մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներին

«Մեր նպատակն է, որ զոհ և ինքնասպանություն չլինի բանակում, եթե որևէ մեկը գիտի ձևը, թող օգնի մեզ և ասի` ինչ անել։ Ի՞նչ եք առաջարկում` հիմա էլ բանակում տեղի ունեցող ինքնասպանություններն ասենք հակառակորդի կողմի՞ց է եղել։ Ի դեպ, 2018-ին և 2019–ին ինքնասպանությունների թիվը նույնն է մնացել»,–ասաց Դավթյանը։

Նա հայտնեց նաև, որ բոլոր դժբախտ դեպքերի հետ կապված էլ քննություն է գնում, ավելին`բանակում տեղի ունեցող որևէ դեպք չի կոծկվում։ Դավթյանի խոսքով` Հայաստանի և Արցախի բանակում հնարավոր չէ` լինեն մահվան դեպքեր, որոնց մասին չհայտարարվի։

Հիշեցնենք, որ Վահրամ Ավագյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել են ծառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը և Սպարտակ Արթուրի Ավետիսյանը։

Հունվարի 30-ին Արցախում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները փետրվարի 2-ին որոշել էին նրա դագաղը ոտքով տեղափոխել Երևան: Նրանք չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպան է եղել և պահանջում էին արդար քննություն։ Ճանապարհին, սակայն, նրանց մոտեցավ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հորդորեց գյուղ վերադառնալ ու խոստացավ, որ գործն ամբողջությամբ բացահայտվելու է։

Լրահոս
0