ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Հայաստանի բարձր լեռները, Արցախի մաքուր օդը և արցախյան խոհանոցի այցեքարտ հանդիսացող հայտնի ժենգյալով հացը պարզապես ցնցել են հայտնի ամերիկացի բլոգեր Դևիդ Հոֆմանին։ Այս մասին նա պատմել է Youtube–ում հրապարակած իր տեսանյութում։
Հոֆմանը շրջագայում է աշխարհով մեկ։ 2019 թվականի հոկտեմբերին նա այցելեց Հայաստան և Արցախ։
Պատմության մեջ առաջին անգամ Արցախում աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը կթխեն
Հոֆմանն իր ճանապարհորդությունը սկսեց Իջևանից և Դիլիջանով ուղևորվեց Արցախ։ Դևիդի վրա մեծ տպավորություն էր գործել Արցախի բնությունը։ Նա անվանեց այն շատ գեղեցիկ և, միևնույն ժամանակ, վայրի։
Ինչ վերաբերում է ժենգյալով հացին, ապա առաջինը, ինչ կարողացավ արտաբերել բլոգերն այն համտեսելուց հետո, հետևյալն էր. «Օ՜, օ՜, օ՜։ Հիասքանչ է»։
«Այս հացը պատրաստելու համար 17 տեսակ կանաչի են օգտագործում։ Համը սպանախ և կաղամբ է հիշեցնում։ Շատ թեթև և համեղ սնունդ է։ Ինձ դուր եկավ այդ «ամենականաչ» հացը, որ երբևէ կերել էի», – ավելացրեց Հոֆմանը։
Ավելի վաղ ամերիկյան New York Times պարբերականը հոդված էր նվիրել ժենգյալով հացին։ 2019 թվականի նոյեմբերից ԱՄՆ–ի ռեստորաններից մեկում սկսել են ղարաբաղյան այդ հացը պատրաստել։
Արցախցուն կարելի է 1 հարցով նեղացնել. գուդումը՞ս ժենգյալով հացին պատմության առավելությունը