00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի կողմից քամի, մյուս կողմից կրակ. Լոռու մարզում գիշերն անհանգիստ է եղել

© Sputnik / Rouben AbrahamyanСломанный сук на улице Вардананц
Сломанный сук на улице Вардананц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուժեղ քամին Լոռիում տանիքներ է պոկել, ծառեր տապալել։ Միաժամանակ մարզի ղեկավարությունն ու ԱԻՆ–ը պայքարել են անտառային հրդեհների դեմ։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Անցած գիշեր ուժեղ քամին ավերածություններ է գործել Լոռու մարզի մի շարք բնակավայրերում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

Дом в Дастакерте, Сюникская область - Sputnik Արմենիա
Քամին վնասել է Սյունիքի մարզի դպրոցներից մեկի տանիքը. տեսանյութ

Նա նշեց, որ առայժմ տեղեկությունները վնասների մասին խիստ նախնական են, բայց արդեն հայտնի է, որ Ալավերդի քաղաքում գիշերը քամին վնասել է մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքներ ու պատշգամբներ։ Մարգահովիտում քամին պոկել է դպրոցի տանիքի մի մասը, իսկ Ստեփանավանի տարածաշրջանում վնասել է գյուղական բնակավայրերի բնակելի տների ու անասնագոմերի տանիքները։

«Բայց այս տեղեկությունները նախնական են։ Հավանաբար վնասի իրական ծավալը շատ ավելի մեծ կլինի։ Մի քանի հատվածներում, օրինակ, ունենք նաև տապալված ծառեր»,– ասաց նա։

Տարօրինակ է, որ այս ամենի հետ մեկտեղ մարզում նաև անտառային հրդեհների դեմ են պայքարում։ Անցնող գիշերը մարզի մի քանի անտառային տարածքներում նաև հրդեհներ են գրանցվել։ Դրանցից ամենավտանգավորը, Անդրեյ Ղուկասյանի խոսքով, եղել է Ալավերդի քաղաքի հարևանությամբ։

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է

«Ալավերդի համայնքի Մադան թաղամասի հարակից տարածքներում, որտեղ վտանգ կար, որ կրակը կարող է նույնիսկ բնակելի շինություններին մոտենալ։ Բայց մեր ԱԻՆ–ի ու համայնքի աշխատակիցների ջանքերով դա կանխվել է»,– նշեց նա։

Անտառային ու խոտածածկ տարածքներում այս պահին էլ որոշ այրվող օջախներ դեռ կան։ Բայց մարզպետի տեղեկություններով` դրանք կառավարելի են ու շուտով կմարվեն։

Օդերևութաբանական կանխատեսումներով` քամին առաջիկա օրերին կմեղմանա, փոխարենը վաղվանից սպասվում են ձյան առատ տեղումներ։ Ուստի մարզի իշխանությունները պատրաստվում են դիմակայել նոր տարերքների։

Последний день зимы - Sputnik Արմենիա
Առատ ձյունն արագ մոտենում է. Սուրենյանը նոր տվյալներ է հրապարակել

«Նախ դպրոցների տնօրեններին ենք մենք տեղեկացրել, հորդորել ենք, որ գոնե շաբաթ և կիրակի օրերին ջեռուցման համակարգը չանջատեն, որպեսզի երկուշաբթի օրը խնդիրներ չունենանք»,– ասաց մարզպետը։

Իսկ ճանապարհների անցանելիությունը, Անդրեյ Ղուկասյանի խոսքով, պարտավոր են ապահովել ձմեռային սպասարկում իրականացնող ընկերությունները, որոնք, իր տեղեկություններով, ապահովված են աղի ու ավազի անհրաժեշտ պաշարով։

«Բոլոլա» է լինելու. մի քանի մարզում ջերմաստիճանը կհասնի -30 աստիճանի. եղանակի տեսություն

Նշենք, որ ԱԻն Հիդրոմետ ծառայության կանխատեսումներով` այսօր երեկոյան և մինչև փետրվարի 9-ի ցերեկը Հայաստանի ամբողջ տարածքը կգտնվի ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ։ Շուրջ 3 օր գրեթե անդադար ձյուն կտեղա։

Փետրվարի 8-11-ը կանխատեսվում է նաև ջերմաստիճանի անկում` 18-20 աստիճանով:

Լոռու մարզում փետրվարի 11-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -23 աստիճան։

Լրահոս
0