ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն 35-րդ տարեդարձի առթիվ շքեղ նվեր է ստացել: Պորտուգալացու ընկերները նրան «Գելենդվագեն» են նվիրել, որը Ռոնալդուին սպասել է ռեստորանի բակում:
Ռոնալդուի դեմքը, երբ նա առաջին անգամ աղուհացի համը տեսավ. տեսանյութ
Անակնկալ նվերի տեսանյութը Instagram–ի իր էջում հրապարակել է ֆուտբոլիստի սիրեցյալը` Ջորջինա Ռոդրիգեսը։ Տեսանյութում երևում է ուրախությունից շփոթված Ռոնալդուն, ինչպես նաև կարմիր ժապավենով ավտոմեքենան ու ֆուտբոլիստների ընկերները։
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք` Ռոնալդուն «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր է, Չեմպիոնների լիգայի 5-ակի հաղթող, Եվրոպայի չեմպիոն:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն ակումբային մակարդակում 27 հանդիպման է մասնակցել: Նրա ակտիվում 22 գոլ և 3 գոլային փոխանցում կա: «Յուվենտուսի» հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը:
Նշենք, որ Ռոնալդուի ծնողները նրան անվանել են ԱՄՆ–ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի պատվին։
Ռոնալդուի կիսամերկ ընկերուհու լուսանկարը հայտնվել է համացանցում