ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը կարծում է, որ Վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը պայմանավորված էր դատավորի անձով։
«Վերաքննիչ դատարանում դատավորը Արմեն Դանիելյանն էր, դրանով ամեն ինչ ասված է»,- ասաց նա Sputnik Արմենիայի հետ զրույցում:
Փաստաբանի համոզմամբ՝ թե որքան է այս ամենը հակասում օրենքին, կարելի է հատորներ գրել և այդ ամենը ընդհանրապես դուրս է ողջամտության սահմաններից պարզապես պետք է հիշել` դատավորը Արմեն Դանիելյանն էր:
«Մենք գիտենք՝ ինչ ենք անելու, բայց նախապես չենք ցանկանում մեր անելիքները հանրայնացնել»,- նշեց Ալումյանը:
Չնայած փաստաբանը հիշեցնում է` չմոռանալ, որ Վճռաբեկ դատարանում էլ քիչ չեն արմենդանիելյանները:
Ալումյան. «Հիմա ես աշխատում եմ Քոչարյանի գործով Եվրադատարան ներկայացվելիք գանգատի վրա»
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել, որով պահանջել է ներկայացնել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր, ոչ թե առանձնացված մասի նյութերը, ինչը քննիչը մերժել էր:
Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան և Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր Հովհաննես Խուդոյանի բողոքը, պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել «Մարտի 1»-ի գործով բոլոր նյութերը։
Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել
Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ.-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: