00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցի կնոջ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողն իրեն մեղավոր չի ճանաչում. պաշտպան

© Sputnik / Armenuhi MkhoyanСудебное заседание по делу смерти Джулиетты Гукасян (4 февраля 2020). Гюмри
Судебное заседание по делу смерти Джулиетты Гукасян (4 февраля 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործն աղմկահարույց է, ամբաստանյալի ցանկացած տեղափոխություն ռիսկային է և անվտանգության երաշխիք է պահանջում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով դատական նիստն այսօր հերթական անգամ հետաձգվեց՝ կրկին ամբաստանյալի բացակայության պատճառով: Դատարանը Գյումրում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից գրություն էր ստացել, որ ամբաստանյալի տեղափոխությունը դատարան կկատարվի միայն ՌԴ պաշտպանության նախարարության հրամանի դեպքում: Փաստաթուղթը ներկայացրեց ռազմաբազայի կողմից լիազորված, ռազմաբազայի իրավաբանական բաժնի ղեկավար, փոխգնդապետ Ալեքսանդր Գլադիշչևը։

«Ամբաստանյալին ռազմաբազայից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճ տեղափոխելը կկատարվի միայն ՌԴ ՊՆ հրամանից հետո, որի համար հիմք կհանդիսանա ՀՀ կառավարության կողմից ամբաստանյալի անվտանգության գրավոր երաշխիքը: ՌԴ պաշտպանության նախարարությունը ամբաստանյալին և նրան ուղեկցող անձանց անվտանգության գրավոր երաշխիք չի ստացել ՀՀ ղեկավարությունից»,- նշված էր փաստաթղթում:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱլեքսանդր Գլադիշչև
Գյումրեցի կնոջ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողն իրեն մեղավոր չի ճանաչում. պաշտպան - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Գլադիշչև

Դատական նիստը նախագահող, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը ռազմաբազայի ներկայացուցչից փորձեց ճշտել` ինչ երաշխիքների մասին է խոսքը:

«Գործն աղմկահարույց է, ամբաստանյալի ցանկացած տեղափոխություն ՀՀ տարածքով ռիսկային է և պահանջում է անվտանգության երաշխիք: Այս հարցը քննարկել են երկու երկրների ՊՆ–ները, և մինչև օրս մենք սպասում ենք մեր հրամանատարության գրավոր թույլտվությանը»,-ասաց ռազմաբազայի ներկայացուցիչը:

Դատավորի հարցին, թե ռազմաբազան ամբաստանյալի տեղափոխման ռիսկի հետ կապված հիմքե՞ր ունի, փոխգնդապետը պատասխանեց` նման փաստեր չունեն:

«Այս պահի դրությամբ դատարանը հիմք չունի ենթադրելու, որ ամբաստանյալի անվտանգությունը ապահովված չէ: Դատարանն իր միջոցներով հնարավորինս ապահովվել է դատավարության մասնակիցների ներկայացումը»,- ընդգծեց դատավորը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԴատական նիստ
Գյումրեցի կնոջ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողն իրեն մեղավոր չի ճանաչում. պաշտպան - Sputnik Արմենիա
Դատական նիստ

Մեղադրող կողմը ևս նշեց, որ դատարանը բոլոր միջոցները ձեռնարկում է դատական նիստի ներկայացուցիչների անվտանգությունն ապահովվելու համար:

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Զալյանը, ամբաստանյալի չներկայանալն անհիմն համարելով, դատարանին միջնորդություն ներկայացրեց` հաջորդ դատական նիստին նրա ներկայությունն ապահովել բերման ենթարկելու միջոցով: Այս միջնորդությունը ինչպես ամբաստանյալի շահերի պաշտպանը, այնպես էլ մեղադրող կողմը և դատարանը, անազատության մեջ գտնվող անձի հանդեպ անհնարին համարեցին:

«Քրեական օրենսգրքի 303 հոդվածի համաձայն՝ ամբաստանյալի` նիստին չներկայանալու դեպքում գործի քննությունը հետաձգվում է։ Այս պարագայում հաշվի առնելով և ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 302 և 310 հոդվածներով` դատարանը որոշեց գործի քննությունը հետաձգել՝ պատշաճ կարգով ևս մեկ անգամ ծանուցելով դատի մասնակիցներին»,-ասաց դատավորը` դատական հաջորդ նիստը նշանակելով մարտի 6-ին:

Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող Անդրեյ Ռազգիլդեևի պաշտպան Նարինե Ռշտունին դատարանում պատասխանեց լրագրողների հարցերին։ Անդրադառնալով ռուսական ռազմաբազայի ներկայացրած փաստաթղթին` նա նշեց, որ ինքն իրավասու չէ քննարկելու ՌԴ ՊՆ–ի դիրքորոշումը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՆարինե Ռշտունի
Գյումրեցի կնոջ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողն իրեն մեղավոր չի ճանաչում. պաշտպան - Sputnik Արմենիա
Նարինե Ռշտունի

«Այս որոշումը ես ևս ձեր նման առաջին անգամ տեսա դատարանում,- ասաց նա և ավելացրեց,– իմ պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում։ Փորձաքննությունները ցույց են տվել, որ նա մեղսունակ է: Դատահոգեբանական և դատաբժշկական եզրակացության դեմ առարկելու ենք»։

Պաշտպանը հայտնեց, որ ամբաստանյալը գտնվում է 102-րդ ռազմաբազայի` կալանավորված անձանց պահման վայրում:

Հիշեցնենք, որ Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմանում, ալկոհոլի ազդեցության տակ, գտնվելով Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում և տեսնելով նույն փողոցով Շահումյան փողոց տանող ուղղությամբ քայլող Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 26-րդ շենքի 12-րդ բնակարանի բնակիչ, 02.12.1961 թվականին ծնված Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին, հետևել է նրան:

Ղուկասյանը, խուսափելով Ռազգիլդեևից, փոխել է իր քայլերի ուղղությունը և քայլել նույն փողոցի 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող սեփական տների ուղղությամբ, որտեղ էլ Անդրեյ Ռազգիլդեևը, հասնելով Ջուլիետա Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ղուկասյան դեպքի վայրից տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն ՓԲ ընկերություն, որտեղ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է:

Սպանություն Գյումրիում. ո՞վ է փորձում միավորներ վաստակել մարդկային ողբերգության հաշվին

Լրահոս
0