00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դու մենակ չես». ավելի քան 3000 մարդ եզակի ֆլեշմոբ կանցկացնեն հանուն քաղցկեղով հիվանդների

© Sputnik / Aram NersesyanГероиня проекта «Ты не один» Люсия Багманян
Героиня проекта «Ты не один» Люсия Багманян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆլեշմոբը նախաձեռնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Այն անցկացվում է երեք կարևոր կարգախոսի ներքո ու նպատակ ունի հիշեցնել քաղցկեղով հիվանդներին, որ նրանք մենակ չեն։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Հայաստանում ավելի քան 3000  հազար մարդ Facebook-ում գրեթե երկու շաբաթ չեն փոխելու իրենց գլխավոր նկարը։ Տարբեր ոլորտների ներկայացուցիչները` բժիշկներ, ֆուտբոլիստներ, արտիստներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, դպրոցականներ, ուսանողներ ու զինվորականներ միացել են քաղցկեղ ունեցող մարդկանց աջակցող ֆլեշմոբին։

Ակցիայի մասնակիցները լուսանկարվել են պաստառներով, որոնց վրա պատկերված են քաղցկեղը հաղթահարած վեց երեխա։ Պաստառների վրա խոսուն գրություններ են. «Դու մենակ չես», «Միասին մենք կարող ենք կյանքեր փրկել», «Քաղցկեղը դատավճիռ չէ»։ Լուսանկարի հետ օգտատերերը հրապարակելու են լուսանկարի իմաստը պարզաբանող մի տեքստ։

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, փետրվարի 15-ը` մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրը: Այս լուսանկարով ես միանում եմ քաղցկեղի դեմ միասնական պայքարին, քանի որ վստահ եմ, որ քաղցկեղը չպետք է համարվի դատավճիռ: Միացիր և դու: Միասին մենք կարող ենք կյանքեր փրկել:

«Դու մենակ չես». Գավառի դատարանի 5–ամյա «շեֆն» ու ցավոտ կատետորները. ինչ է երազում Աշոտը

Ֆլեշմոբը նախաձեռնել է ՀՀ վարչապետի տիկին, City of smile հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Աննա Հակոբյանը, որն առաջինն է փոխել սոցցանցում իր էջի լուսանկարը։ Հակոբյանի մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը Sputnik Արմենիային ասաց, որ ֆլեշմոբը երկու նպատակ ունի` բարձրացնել իրազեկվածությունը քաղցկեղային հիվանդությունների  մասին ու սատարել քաղցկեղ ունեցողներին։ 

«Մենք ուզում ենք քաղցկեղ ունեցողներին ցույց տալ, որ նրանք մենակ չեն։ Նաև ցույց տալ, որ յուրաքանչյուրս կարող ենք օգտակար լինել նրանց համար, կարող ենք աջակցել նրանց ինչպես ֆինանսապես, այնպես էլ հոգեպես», – նշեց նա։

Ֆլեշմոբին միացել է նաև Sputnik Արմենիայի թղթակիցը, որը  «Դու մենակ չես» մուլտիմեդիոն սոցիալական նախագծի շրջանակում երկու ամիս ներկայացրել է քաղցկեղ ունեցող երեխաների պատմություններ։

«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը

Նշենք` փետրվարի 4–ին նշվում է Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը (World Cancer Day)։ Դա ամենամյա միջոցառում է, որը կազմակերպում է Միջազգային հակաքաղցկեղային միությունը (International Union Against Cancer, UICC)՝ սկսած 2005թ.-ից։ Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել այս գլոբալ խնդրի վրա, հիշեցնել այն մասին, թե որքան վտանգավոր և տարածված են օնկոլոգիական հիվանդություններն ու զգալիորեն նվազեցնել մահացությունը քաղցկեղից։

«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի

Լրահոս
0