00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բախտաշենը ո՞ր կողմն է». Նորքի տուն-ինտերնատի բնակիչները կպատմեն իրենց «Մոռացված հեքիաթը»

© Sputnik / Andranik Ghazaryan«Տարմանի» թատերախմբի բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանը` փորձի ժամանակ
«Տարմանի» թատերախմբի բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանը` փորձի  ժամանակ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է Նորքի տուն-ինտերնատում ու հետևել ներկայացման վերջին փորձին։ Պատկառելի տարիքի դերասանները պատանեկան աշխուժությամբ երգում են, պարում ու հուզիչ մենախոսություններ ասում։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. Նորքի տուն-ինտերնատի հանդիսությունների սրահի դռան հետևից երաժշտություն է լսվում, այնուհետև հզոր ու բարձր խմբային գոռոց` «ընկերովի մահը հարսանիք է»։ Ինտերնատի «Տարմանի» թատերախմբի վերջին փորձն է։ Պատկառելի տարիքի «դերասանները» Հովհաննես Թումանյանի հեքիաթներով «գործված» ներկայացում են խաղում, որն ունի սիմվոլիկ «Մոռացված հեքիաթ» խորագիրը։ «Տարմանին» բեմ է բարձրանալու Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

© Sputnik / Andranik GhazaryanՆորքի տուն–ինտերնատի «Տարմանի» թատերախմբի անդամներն ու բեմադրիչը` ներկայացման վերջին փորձին
«Բախտաշենը ո՞ր կողմն է». Նորքի տուն-ինտերնատի բնակիչները կպատմեն իրենց «Մոռացված հեքիաթը» - Sputnik Արմենիա
Նորքի տուն–ինտերնատի «Տարմանի» թատերախմբի անդամներն ու բեմադրիչը` ներկայացման վերջին փորձին

Բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանը պատմում է, որ թատերախմբի անունն ընտրելիս շատ չեն տատանվել ու ելման կետ ընդունելով «պարմանի» բառը` այն միքսել են «տարեցի» հետ։ Ներկայացման խորագրի հարցում նույնպես գեղեցիկ գաղափար կա` ծերերը երեխաների նման հեքիաթներ են սիրում, բայց գուցե մոռացել են դրանք, իսկ այս ներկայացումը հետահայաց է դեպի մանկություն։

© Sputnik / Andranik GhazaryanՆորքի տուն–ինտերնատի «Տարմանի» թատերախմբի անդամներն ու բեմադրիչը` ներկայացման վերջին փորձին
«Բախտաշենը ո՞ր կողմն է». Նորքի տուն-ինտերնատի բնակիչները կպատմեն իրենց «Մոռացված հեքիաթը» - Sputnik Արմենիա
Նորքի տուն–ինտերնատի «Տարմանի» թատերախմբի անդամներն ու բեմադրիչը` ներկայացման վերջին փորձին

Նորքի տուն–ինտերնատի բնակիչներն իսկապես չարաճճի երեխաների են նման. ոմանք շատ լավ գիտեն ներկայացման ողջ սցենարը, բայց երբեմն գերադասում են փորձին վատառողջ լինել ու տեղից հուշել բեմադրիչին, մյուսները խառնում են խոսքերը, ոմանք էլ բոլորին հուշում են իրենց բառերը։ Բայց բեմադրիչին ամենաշատը նյարդայնացնում է, երբ նրանք իրենց սցենարային խոսքից հետո հումորային ու իրար «կծող» ռեպլիկներ են անում։ Նա մի կողմ է դնում «գործիքը», որով երաժշտություն է միացնում ու խիստ նկատողություն անում, իսկ «դերասանները» գլուխները կախ լսում են։ Միայն տիկին Ժենյան է ժամանակ առ ժամանակ ըմբոստանում կամ կամակորություն անում, բայց Գառնիկը նրան հանդարտեցնելու ձևն էլ է գտել `ժպտում է ու ասում` «հա, բռատ»։ Բոլորը սկսում են ծիծաղել, լարվածությունն անցնում է։ 

© Sputnik / Andranik GhazaryanՆորքի տուն–ինտերնատի բնակիչ Ժենյա Գևորգյանը` ներկայացման վերջին փորձին
«Բախտաշենը ո՞ր կողմն է». Նորքի տուն-ինտերնատի բնակիչները կպատմեն իրենց «Մոռացված հեքիաթը» - Sputnik Արմենիա
Նորքի տուն–ինտերնատի բնակիչ Ժենյա Գևորգյանը` ներկայացման վերջին փորձին

Բեմադրիչը գիտի, որ յուրաքանչյուրին առանձին մոտեցում է անհրաժեշտ։ Օրինակ` տիկին Լիգիան, որն այս ներկայացման մեջ «Անբան Հուռին» է, ուշադրություն է սիրում։ Թիֆլիսահայ է ու իր իսկ խոսքով` մի քիչ «կեկել»։ Միշտ խնամված է ու շպարված։ Պարային տեսարաններում գործի է դնում ողջ փորձառությունը, իսկ Կիկոսի մահվան դրվագում այնպես է լացում, որ ինքն էլ է սկսում հավատալ դերին։

© Sputnik / Andranik GhazaryanՆորքի տուն–ինտերնատի բնակիչ Լիգիա Խաչատրյանը` վերջին փորձի ժամանակ
«Բախտաշենը ո՞ր կողմն է». Նորքի տուն-ինտերնատի բնակիչները կպատմեն իրենց «Մոռացված հեքիաթը» - Sputnik Արմենիա
Նորքի տուն–ինտերնատի բնակիչ Լիգիա Խաչատրյանը` վերջին փորձի ժամանակ

«Միշտ սիրել եմ թատրոնը, բայց կոնդեցի եղբայրներիս արգելանքի պատճառով ռուսերենի ուսուցչուհի դարձա։ Հիմա, երբ բեմ եմ բարձրանում, հասկանում եմ, որ երազանքներն իրականանում են անկախ տարիքից»,-նշում է 78-ամյա տիկինը։

Երազանքների իրականացմանը հավատում է նաև 67-ամյա հալեպցի Հակոբ Քյոռօղլյանը, որը Հայաստան է եկել 2009 թվականին ու ընտանիք չունենալու պատճառով հայտնվել տուն–ինտերնատում։ Նա Սիրիայում է թողել քույր–եղբայրներին, բայց այստեղ էլ իրեն օտար չի զգում, ավելին` կապող օղակ է դարձել տեղացի ընկերների ու սիրիահայերի միջև, որոնք վերջերս են եկել։ Հակոբը թատերախմբում ընդգրկվել է գործազուրկ եղած ժամանակ։ Հիմա արդեն գործ է գտել, բայց ներկայացման մեջ իր տեղը զիջել չի ցանկանում։ Վստահ է, որ ներկայացման ամենաաղմկոտ հատվածում իր արտաբերած սթափեցնող հարցադրումը ` «Բախտաշենը ո՞ր կողմն է», շատ կարևոր է։

© Sputnik / Andranik GhazaryanՆորքի տուն–ինտերնատի բնակիչ Հակոբ Քյոռօղլյանը` ներկայացման վերջին փորձին
«Բախտաշենը ո՞ր կողմն է». Նորքի տուն-ինտերնատի բնակիչները կպատմեն իրենց «Մոռացված հեքիաթը» - Sputnik Արմենիա
Նորքի տուն–ինտերնատի բնակիչ Հակոբ Քյոռօղլյանը` ներկայացման վերջին փորձին

Ներկայացման մեջ մեկ այլ հուզիչ, բայց միշտ արդիական պատմություն է պատմում Ձախորդ Փանոսի դերակատար, երկարամյա մանկավարժ Արարատ Բաղդասարյանը։ Նա իր պարզ, բայց իմաստուն մենախոսության ժամանակ ներկայացնում է կյանքի փիլիսոփայությունն ու դնում հստակ վերջնակետ` «Քեֆ անողին քեֆ չի պակսի, դարդ անողին դարդ չի պակսի»։

© Sputnik / Andranik GhazaryanՆորքի տուն–ինտերնատի բնակիչ Արարատ Բաղդասարյանը` ներկայացման վերջին փորձին
«Բախտաշենը ո՞ր կողմն է». Նորքի տուն-ինտերնատի բնակիչները կպատմեն իրենց «Մոռացված հեքիաթը» - Sputnik Արմենիա
Նորքի տուն–ինտերնատի բնակիչ Արարատ Բաղդասարյանը` ներկայացման վերջին փորձին

«Տարմանիի» գլխավոր փորձի սակավաթիվ հանդիսատեսը շունչը պահած մի պահ սպասում է, հետո սկսում բուռն ծափահարել։ Բոլորը հուզված են, իսկ բեմադրիչը` գոհ...

© Sputnik / Andranik GhazaryanՆորքի տուն–ինտերնատի «Տարմանի» թատերախմբի բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանը` ներկայացման վերջին փորձին
«Բախտաշենը ո՞ր կողմն է». Նորքի տուն-ինտերնատի բնակիչները կպատմեն իրենց «Մոռացված հեքիաթը» - Sputnik Արմենիա
Նորքի տուն–ինտերնատի «Տարմանի» թատերախմբի բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանը` ներկայացման վերջին փորձին

Ինչ է կատարվում ծերանոցներում ու գիշերօթիկներում. Փաշինյանը բացատրել է գործընթացի նպատակը

© Sputnik / Andranik GhazaryanՆորքի տուն–ինտերնատի բնակիչ Հակոբ Մաթևոսյանը
Նորքի տուն–ինտերնատի բնակիչ Հակոբ Մաթևոսյանը - Sputnik Արմենիա
1/8
Նորքի տուն–ինտերնատի բնակիչ Հակոբ Մաթևոսյանը
© Sputnik / Andranik Ghazaryan«Տարմանի» թատերախմբի բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանը` փորձի ժամանակ
«Տարմանի» թատերախմբի բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանը` փորձի  ժամանակ - Sputnik Արմենիա
2/8
«Տարմանի» թատերախմբի բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանը` փորձի ժամանակ
© Sputnik / Andranik Ghazaryan«Տարմանի» թատերախումբը` ներկայացման վերջին փորձին
«Տարմանի» թատերախումբը` ներկայացման վերջին փորձին - Sputnik Արմենիա
3/8
«Տարմանի» թատերախումբը` ներկայացման վերջին փորձին
© Sputnik / Andranik GhazaryanՔնարիկ Սարգսյանը դահլիճից հուշում է թատերախմբի անդամներին
Քնարիկ Սարգսյանը դահլիճից հուշում է թատերախմբի անդամներին - Sputnik Արմենիա
4/8
Քնարիկ Սարգսյանը դահլիճից հուշում է թատերախմբի անդամներին
© Sputnik / Andranik Ghazaryan«Տարմանի» թատերախմբի անդամները` ներկայացման վերջին փորձին
«Տարմանի» թատերախմբի անդամները` ներկայացման վերջին փորձին - Sputnik Արմենիա
5/8
«Տարմանի» թատերախմբի անդամները` ներկայացման վերջին փորձին
© Sputnik / Andranik Ghazaryan«Տարմանի» թատերախմբի անդամները` ներկայացման վերջին փորձին
«Տարմանի» թատերախմբի անդամները` ներկայացման վերջին փորձին - Sputnik Արմենիա
6/8
«Տարմանի» թատերախմբի անդամները` ներկայացման վերջին փորձին
© Sputnik / Andranik Ghazaryan«Տարմանի» թատերախմբի անդամները` ներկայացման վերջին փորձից առաջ
«Տարմանի» թատերախմբի անդամները` ներկայացման վերջին փորձից առաջ - Sputnik Արմենիա
7/8
«Տարմանի» թատերախմբի անդամները` ներկայացման վերջին փորձից առաջ
© Sputnik / Andranik GhazaryanՆորքի տուն–ինտերնատի բնակիչ Լիգիա Խաչատրյանը
Նորքի տուն–ինտերնատի բնակիչ Լիգիա Խաչատրյանը - Sputnik Արմենիա
8/8
Նորքի տուն–ինտերնատի բնակիչ Լիգիա Խաչատրյանը

Լրահոս
0