00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վարկի տակ էի մտնելու». նախագահն իրականացրել է Sputnik Արմենիայի նախագծի հերոսի երազանքը

© Photo / official site of the President of RA Karo SahakyanГерой проекта "Ты не один" Ромик Аршакян в президентской резеденции (4 февраля 2020). Еревaн
Герой проекта Ты не один Ромик Аршакян в президентской резеденции (4 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահն իր նստավայրում հյուրընկալել է «Դու մենակ չես» նախագծի 10-ամյա հերոսին։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ իր նստավայրում ընդունել է Sputnik Արմենիայի «Դու մենակ չես» նախագծի 10-ամյա հերոս Ռոմիկ Արշակյանին, որը բուժվել է լեյկոզից։

Ռոմիկի մայրը` Արփիկ Արշակյանը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ տղան երջանկությունից թռվռում էր, երբ իմացավ, որ հյուրընկալվելու է նախագահին։

«Վաղ առավոտյան հագնվել և սրտատրոփ սպասում էր` երբ են իրեն նստավայր տանելու»,- պատմում է տղայի մայրը։

Նախագահականում արդեն Ռոմիկը երկար ուսումնասիրեց շենքը և որոշեց` նախ հրշեջ է դառնալու,  հետո նախագահ։  Իր ցանկությունների մասին Ռոմիկը պատմեց Արմեն Սարգսյանին։

«Դու մենակ չես». ավելի քան 3000 մարդ եզակի ֆլեշմոբ կանցկացնեն հանուն քաղցկեղով հիվանդների

Ի դեպ`  նախագահին տեսնելով,  տղան անկաշկանդ բղավեց. «Ես նրան հեռուստացույցով տեսել եմ»։ Արմեն Սարգսյանին զվարճացրեց տղայի արտահայտությունը, սակայն բոլորը սկսեցին ծիծաղել Ռոմիկի մեկ այլ արտահայտությունից։ Հետո Արմեն Սարգսյանը նրան պլանշետ նվիրեց, որի մասին նա վաղուց էր երազում։

«Իսկ ես արդեն մտածում էի, որ երազանքս չի կատարվի և ուզում էի վարկ վերցնել, պարտքով պլանշետ գնել»,- անկեղծացավ նա։

«Անհամբեր սպասում է` երբ ենք  տուն հասնելու, որ միացնի պլանշետն ու սկսի օգտագործել։ Ռոմիկը շատ գոհ է այցից, իմանալով, թե ինչ շատախոսն է, վախենում եմ պատկերացնել` դեռ որքան ժամանակ է նա խոսելու այսօրվա և նվերի մասին», – ասաց տղայի մայրը։

© Photo / official site of the President of RA Karo SahakyanԱրմեն Սարգսյանն ընդունել է «Դու մենակ չես» նախագծի հերոսին ու նրա ծնողներին
«Վարկի տակ էի մտնելու». նախագահն իրականացրել է Sputnik Արմենիայի նախագծի հերոսի երազանքը - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանն ընդունել է «Դու մենակ չես» նախագծի հերոսին ու նրա ծնողներին

Արփիկ Արշակյանը պատմեց, որ ինքն էլ զարմացած էր, երբ իրեն զանգահարեցին նախագահի աշխատակազմից և հանդիպման հրավիրեցին։ Մայրն ուրախ է, որ տղայով սկսել են հետաքրքրվել Sputnik Արմենիայի կայքում նրա մասին հոդվածն ընթերցելով։

«Դու մենակ չես». Գավառի դատարանի 5–ամյա «շեֆն» ու ցավոտ կատետորները. ինչ է երազում Աշոտը

Sputnik Արմենիան «Դու մենակ չես» նախագծի շրջանակում ներկայացնում է քաղցկեղը հաղթահարած ու հաղթահարող երեխաների պատմություններ։ Նախագծի հերոսները City of Smile բարեգործական հիմնադրամի շահառուներն են։ Հիմնադրամն օգնում է երեխաներին հաղթահարել քաղցկեղն ու արյան հիվանդությունները՝ տրամադրելով անվճար բուժում, դեղորայք և սնունդ։

© Photo / official site of the President of RA Karo SahakyanԱրմեն Սարգսյանն ընդունել է «Դու մենակ չես» նախագծի հերոսին
«Վարկի տակ էի մտնելու». նախագահն իրականացրել է Sputnik Արմենիայի նախագծի հերոսի երազանքը - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանն ընդունել է «Դու մենակ չես» նախագծի հերոսին

Նշենք` փետրվարի 4–ին նշվում է Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը (World Cancer Day)։ Դա ամենամյա միջոցառում է, որը կազմակերպում է Միջազգային հակաքաղցկեղային միությունը (International Union Against Cancer, UICC)՝ սկսած 2005թ.-ից։ Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել այս գլոբալ խնդրի վրա, հիշեցնել այն մասին, թե որքան վտանգավոր և տարածված են օնկոլոգիական հիվանդություններն ու զգալիորեն նվազեցնել մահացությունը քաղցկեղից։

© Photo / official site of the President of RA Karo SahakyanԱրմեն Սարգսյանն ընդունել է «Դու մենակ չես» նախագծի հերոսին
«Վարկի տակ էի մտնելու». նախագահն իրականացրել է Sputnik Արմենիայի նախագծի հերոսի երազանքը - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանն ընդունել է «Դու մենակ չես» նախագծի հերոսին
Լրահոս
0