ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Facebook–ի օգտատերերն իրենց էջերում տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում է Սևան–Երևան ճանապարհին վաղ առավոտյան տեղի ունեցած շղթայական ավտովթարը։ Պատահարի մասնակից մեքենաների թիվը հատում է 2 տասնյակի սահմանը։
«Չայնիի ոլորաններում մոտ 25 ավտո է բախվել իրար, զգույշ եղեք, կոտրած-ջարդած մեքենաներ, տագնապած ու անհանգստացած ժողովուրդ, կան տուժածներ,– հայտնում է ականատեսը` նշելով, որ վթարը տեղի է ունեցել Սևան–Երևան ավտոճանապարհին, Երևանից շուրջ 2 կմ հեռավորության վրա։
ՀՀ ոստիկանությունն այս խոշոր ավտովթարի մասին առայժմ պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակել։ Փոխարենը ոստիկանության պաշտոնական կայքում վարորդներին հայտնում են, որ Գեղարքունիքի մարզում առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են մարզի բոլոր ճանապարհները։ Ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում:
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները փակ են բեռնատարների, դժվարանցանելի` թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Մեղրի-Ագարակ ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան ու «ՎԱԶ-2107»-ը. կա մեկ զոհ
Արցախի Հանրապետություն մեկնողներին խորհուրդ է տրվում երթևեկել Երևան-Երասխ-Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհով: