00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ռեստորաններից մեկում Փաշինյանին ՀԴՄ չեն տվել. «Կտրոն չխփողը գողանում է զինվորից»

© Photo : Facebook / Nikol Pashinyan / Նիկոլ ՓաշինյանСелфи премьер-министра Никола Пашиняна с сыном Ашотом (11 марта 2019).
Селфи премьер-министра Никола Пашиняна с сыном Ашотом (11 марта 2019). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության ղեկավարը խոստանում է խստորեն պատժել բոլոր նրանց, ովքեր ՀԴՄ կտրոն չեն տրամադրում։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվար - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում պատմել է, թե ինչպես է պատժել ռեստորանի սեփականատիրոջը, որտեղ նրան ՀԴՄ չեն տրամադրել:

Բանն այն է, որ հանգստյան օրերին Փաշինյանն իր ընտանիքի հետ այցելել է Ղարաբաղում ծառայության մեջ գտնվող որդուն՝ Աշոտին: Նրանք մի քանի ժամ են անցկացրել ճանապարհի մերձակայքում գտնվող ռեստորանում, որտեղ հաշիվը փակելուց հետո վարչապետին ՀԴՄ չեն տրամադրել:

ՀԴՄ–ների դեֆիցիտը շարունակվում է. ՊԵԿ–ը չգիտի, թե երբ կլուծվի խնդիրը

Իսկ երբ Փաշինյանը պահանջել է այն, խոստացել են բերել։ Որոշ ժամանակ անց` տեսնելով, որ ուշացնում են կտրոնը, ՀՀ վարչապետը որոշել է անձամբ մոտենալ գանձապահին, որտեղ էլ պարզել է, որ ՀԴՄ սարքի մոտ հավաքված մի քանի աշխատակիցները չեն կարողանում այն տպել։

«Ինքս մոտեցա: Տեսնեմ՝ մի քանի աշխատողներով հավաքվել են ՀԴՄ-ի գլխին ու չեն կարողանում կտրոն խփել (նման բան պատահում է այն դեպքերում, երբ օբյեկտի աշխատողները սարքի հետ առնչվելու պրակտիկա չեն ունենում)»,- գրել է վարչապետը:

Контрольно-кассовая машина в пункте упаковки багажа - Sputnik Արմենիա
Վարչապետը ՀՀ քաղաքացիներին առաջարկում է նկարահանել ՀԴՄ չտվողներին և ուղարկել ՊԵԿ

Հետո Փաշինյանը դուրս է եկել զրուցելու իրեն սպասող մարդկանց հետ։ Այնուհետև հետ է վերադարձել և կրկին ՀԴՄ-ն պահանջել, ասել են` ՀԴՄ-ն նոր են փոխել և այդպես էլ կտրոն չեն տվել։

Վարչապետը նաև նշել է, որ ռեստորանում զինվորների համար 10% զեղչ է սահմանված, որը տարածվել է նաև Աշոտի վրա։ Զեղչը, ըստ ՀՀ վարչապետի, անիմաստ է, քանի որ ՀԴՄ կտրոն չխփողը գողանում է զինվորից: 

Փաշինյանը դարձյալ անդրադարձել է ՀԴՄ–ների թեմային

«Զինվորի հաշվին զինվորին լավություն պետք չի անել: Իր հարկերի վճարման հարցը օրենքով նախատեսված կարգով լուծեք և դրանից հետո միայն լավություն արեք: ՀԴՄ կտրոն չխփողը գողանում է զինվորից: Եվ նման պահվածքը պետք է արժանանա համազգային արգահատանքի»,- գրել է նա:

Մանիպուլյատիվ հրապարակումներից խուսափելու համար, Փաշինյանը գրել է նաև, որ ռեստորանում 39.000 դրամ են ծախսել, իսկ Աշոտը զորամասի տարածքից հեռացել է ընդամենը մի քանի ժամով օրենքով սահմանաված կարգով։

Լրահոս
0