00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոստանյանը սպասում է Փաշինյանի պատասխանին. «Գալիս եմ ամեն ինչ հրապարակային ներկայացնելու»

© Sputnik / Asatur YesayantsДепутат Геворг Костанян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн
Депутат Геворг Костанян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին գլխավոր դատախազը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է իր հայտարարությունն ու նշել, որ եթե իշխանությունն իր առաջարկած պայմանները չընդունի, ինքը Հայաստան չի վերադառնա։ Ուստի սպասում է ՀՀ վարչապետի պատասխանին։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, «Մարտի 1»-ի գործով անցնող Գևորգ Կոստանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պատրաստականություն է հայտնել վաղը ևեթ վերադառնալ Հայաստան պատասխանելու հարցերին՝ պայմանով,որ իրեն հնարավորություն տրվի հրապարակայնորեն պատասխանելու նախաքննական մարմնի բոլոր հարցերին։ Կոստանյանն առաջարկել է կազմակերպել հրապարակային քննարկում ՀՀ վարչապետի մոտ կամ իր մասնակցությամբ, ուղիղ հեռարձակմամբ՝ ՀՔԾ պետի և գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների և միջազգային փորձագետների մասնակցությամբ:

Նախկին դատախազի տարածած հայտարարությունից հետո Sputnik Արմենիան կապ հաստատեց նրա հետ, և Կոստանյանը մեզ հետ զրույցում նշեց` ՀՀ ներկա իշխանությունն ամեն ինչ անում է, որ ինքը չվերադառնա։

«Ես ասում եմ` դասերս վերջացնում եմ, գալիս եմ։ Ամբողջ աշխարհը գիտի, թե ուսումնական կիսամյակը երբ է վերջանում, և երբ ես ասում եմ` վերադառնում եմ, երկու օր հետո հետախուզում են հայտարարում։ Ես դրա մասին իմ կարծիքը հայտնել եմ, որ նրանք ուզում են, որպեսզի ես չվերադառնամ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կոստանյանը։

Անդրադառնալով իր այսօրվա` հրապարակային քննարկումների առաջարկին` Կոստանյանը շեշտեց, որ ՀՀ ներկայիս իշխանությունն ինքն է հայտարարել, որ գործում է թափանցիկ ու ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան։ Մինչդեռ նախաքննական մարմինները, նախկին դատախազի համոզմամբ, իրենց ստացած տեղեկությունները նախաքննական գաղտնիքի անվան տակ ամեն կերպ թաքցնում են հանրությունից։

Կոստանյանը սպասում է Փաշինյանի պատասխանին. «Գալիս եմ ամեն ինչ հրապարակային ներկայացնելու»

«Այո՛, իմ նպատակն այն էր, որ, ժողովու՛րդ, գալիս եմ, հանրությանը, մեր ժողովրդին բացատրեմ ամբողջ իրականությունը և ոչ թե նախաքննության մարմնին բացատրեմ դա, որովհետև նախաքննության մարմինը շատ լավ գիտի ամբողջ իրականությունը։ Ես ուզում եմ, որ հասարակությունը գնահատի այն տեքստերը, որոնք նախաքննության մարմինը տարածում է»,– ասաց Կոստանյանը։

Նրա բնորոշմամբ` Մարտի 1-ի գործի վերաբերյալ տարածված տեքստերի տակ ոչ մի իրական ապացույց չկա։ Այս եզրակացությանն է հանգել, երբ Մարտի 1-ի գործով ստանալով մեղադրյալի կարգավիճակ` նաև նախաքննական նյութերին ծանոթանալու իրավունք է ստացել։

Депутат от фракции РПА Геворг Костанян на внеочередном заседании НС (19 июня). Еревaн - Sputnik Արմենիա
Գևորգ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածով

«Ես դրա համար եմ ասում։ Ես այնքա՛ն վստահ եմ, որ գալիս եմ հրապարակային ամեն ինչը ներկայացնելու»,– շեշտեց նա։

Կոստանյանը ՀՀ իշխանություններին իր մասնագիտական աջակցությունն է առաջարկել Մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման հարցում և վստահ է, որ եթե իշխանությունը շահագրգիռ է իրական մեղավորներին բացահայտելու ու պատժելու հարցում, նրանք պետք է ընդունեն իր առաջարկը։

Միաժամանակ, Կոստանյանը եզրակացրել է, որ Հայաստանի նախաքննական մարմիններն ամեն ինչ անում են, որ մարդիկ չխոսեն։ «Եթե մարդուն մեղադրանք են առաջադրում, ուղղակի փակում են նրա` Հայաստանից դուրս գալու հնարավորությունը կամ այլ դեպքում ազատությունից են զրկում, կալանավորում են, այդ ամենը նրա համար է, որ մարդիկ չխոսեն։ Դրա համար ես որոշել եմ հանրությանն ամեն ինչ ներկայացնել»,– ասաց նա։

Կոստանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ եթե իշխանությունն իր առաջարկած պայմանները չընդունի, ինքը Հայաստան չի վերադառնա։ Ուստի որոշում կայացնելու համար սպասում է ՀՀ իշխանությունների, մասնավորապես` ՀՀ վարչապետի պատասխանին, քանի որ իր հայտարարության մեջ դիմել էր նրան և ոչ թե նախաքննական մարմնին։

Ինչ վերաբերում է իր առաջարկած հրապարակային քննարկմանը միջազգային կարգի մասնագետների, դիվանագետների մասնակցությանը, նախկին դատախազը վստահեցրեց, որ նրանց ներկայությունն ինքը կապահովի` իշխանություններին թողնելով միայն քննարկման կազմակերպումը։

Омбудсмен Арман Татоян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՄԻՊ-ը Գևորգ Կոստանյանի հարցով պարզաբանումներ կպահանջի քրեական հետապնդման մարմիններից

Հիշեցնենք` Գևորգ Կոստանյանը դեռևս 2019թ–ի սեպտեմբերին «Մարտի 1-ի» գործով հրավիրվել էր հարցաքննության, սակայն ՀՔԾ–ն հայտնել էր, որ Կոստանյանն արտերկրում է և կվերադառնա 15-20 օրից։ Նա «Մարտի 1»–ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։

Ըստ այդ մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը պահանջել է հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ նոյեմբերի 24-ին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր առաջարկել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելով դատարան:

2019–ի քրեական քրոնիկոնը. Սերժ Սարգսյանի դեմ քրգործից մինչև Հրայր Թովմասյան

Լրահոս
0