00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գևորգ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածով

© Sputnik / Aram NersesyanДепутат от фракции РПА Геворг Костанян на внеочередном заседании НС (19 июня). Еревaн
Депутат от фракции РПА Геворг Костанян на внеочередном заседании НС (19 июня). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գևորգ Կոստանյանը մեղադրվում է ինչպես պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, այնպես էլ պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածով։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։

«Կոստանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական կեղծիք կատարելու համար, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու համար, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու համար, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու համար և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ապացույցների կեղծմանը դրդելու հոդվածներով»,–հայտնեցինք ՀՔԾ–ից։

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը դեռևս սեպտեմբերին «Մարտի 1»–ի գործով հրավիրվել էր հարցաքննության, սակայն ՀՔԾ–ն հայտնել էր, որ Կոստանյանն արտերկրում է և կվերադառնա 15-20 օրից։ Նա «Մարտի 1»–ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։

Դատարանը Գևորգ Կոստանյանին կալանավորելու որոշում է կայացրել

Президент РФ В.Путин встретился с президентом Армении С. Саргсяном - Sputnik Արմենիա
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել

Ըստ այդ մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը պահանջել է հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

Կոստանյան. «Շոու են կազմակերպում, ուզում են Մարտի 1-ի գործի քննության իմիտացիա ցույց տալ»

Նոյեմբերի 26-ին Գևորգ Կոստանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ ասել էր, որ մեկ տարի գտնվել է Հայաստանում այն պահից սկսած, երբ իրեն վկայի կարգավիճակով կանչել են հարցաքննության, և դրանից հետո իր նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվել: Այդ ընթացքում պայմանագիր է կնքել ՌԴ դատախազության համալսարանի հետ՝ տեղում դասախոսելու նպատակով:

Գևորգ Կոստանյանի փոխանցմամբ՝ ուսումնական կիսամյակը վերոհիշյալ բուհում կավարտվի դեկտեմբերի վերջին, իսկ առավելագույնը հունվարի 6-ին կավարտվի քննական շրջանը, ինչից հետո նոր կվերադառնա Հայաստան:Գևորգ Կոստանյանը 2006 թ. մարտի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2008 թ. հուլիսի 2-ը: 2008 թ. հուլիսին ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ։ 2011 թ. հունվարի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Լրահոս
0