ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Արևմտյան շոու բիզնեսի ամենավառ աստղեր Շակիրան ու Ջենիֆեր Լոպեսը վերջինիս 11-ամյա դստեր` Էմմայի հետ ելույթ են ունեցել Մայամի քաղաքում կայացած Սուպերբոուլի` Ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակիչ խաղից առաջ կազմակերպված շոուի ժամանակ։
Երկրպագուներն անսահման ուրախացել են, երբ Լոպեսի ելույթի ժամանակ բեմում նրան է միացել դուստրը: Մայրն ու դուստրը միասին երգել են Լոպեսի «Let's Get Loud» հիթը:
Աղջնակի ելույթի ժամանակ նրան նվագակցել է հարվածային գործիքների մոտ նստած Շակիրան։
Ելույթն ավարտվել է Շակիրայի ու Լոպեսի խենթացնող պարով։
Նշենք, որ Էմման ծնվել է Ջենիֆերի և հայտնի երգիչ Մարկ Էնթոնիի հետ ամուսնությունից:
Ջենիֆեր Լոպեսի 74-ամյա մայրը պարել է բեմում ու ցնցել մարդկանց. տեսանյութ
Երջանիկ հայրն Instagram-ի իր էջում հրապարակել է դստեր ելույթի լուսանկարը և նշել, որ հպարտանում է Էմմայով։
Երեխաները պարել են սովորեցնում Ջենիֆեր Լոպեսին. զվարճալի տեսանյութ
«Էմմա, հայրիկն այնքան է հպարտանում քեզնով: Դու իմ սրտիկն ես, իսկ ես հավիտյան քոնն եմ»,- գրել է Էնթոնին:
Посмотреть эту публикацию в Instagram
Նշենք, որ երգչուհիների ելույթի տեսանյութը ժամերի ընթացքում հավաքել է ավելի քան 14 միլիոն դիտում։