00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պոեմների և կտավների վրա կառուցված սերը. հայ նկարչի և վրացի գեղեցկուհու հուզիչ պատմությունը

© Sputnik / Andranik GhazaryanМузей-мастерская художника Геворга Григоряна (Джотто)
Музей-мастерская художника Геворга Григоряна (Джотто) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նկարիչներ Գևորգ Գրիգորյանը (Ջոտտո) և Դիանա Ուկլեբան այն զույգերից են, որոնց մասին ասում են՝ իրար համար են ստեղծված։ Ամուսնու մահից հետո Դիանան մնացել է Երևանում, ամուսնու անունով արվեստանոց-թանգարան բացել և սկսել ավելի շատ նկարել։

Չնայած, որ նկարիչ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում, բայց տեղը գտնելը շատ բարդ է։ Թանգարանը «թաքնված» է բնակելի հինգհարկանի շենքում և ոչնչով չի տարբերվում Երևանի մյուս տիպային շենքերից։ Այստեղ նկարիչն ապրել է կնոջ՝ իր հավերժ մուսայի, վրացուհի Դիանա Ուկլեբայի հետ, իսկ թանգարանի տեղում եղել է ամուսինների արվեստանոցը, որը նրանց տվել է խորհրդային իշխանությունը։

© Sputnik / Andranik GhazaryanԳևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանը
Պոեմների և կտավների վրա կառուցված սերը. հայ նկարչի և վրացի գեղեցկուհու հուզիչ պատմությունը - Sputnik Արմենիա
Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանը

Երկհարկանի արվեստանոցը թանգարանի վերածելու գաղափարը Դիանայինն է․ սիրելի ամուսնու մահից հետո (Գևորգ Գրիգորյանը մահացել է 1976թ-ին) նրա գործը հանրայնացնելն է միայն օգնել հաղթահարել վիշտը։ Կեսդարյա փոխադարձ սիրուց և իր մահից քառորդ դար առաջ Դիանան ապրել է ամուսնու գործերով ու չի վերադարձել Վրաստան։ Նա մահացել է մենության մեջ 2001թ-ին Երևանում։

© Sputnik / Andranik GhazaryanԳևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանը
Պոեմների և կտավների վրա կառուցված սերը. հայ նկարչի և վրացի գեղեցկուհու հուզիչ պատմությունը - Sputnik Արմենիա
Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանը

Գևորգ Գրիգորյանը, որը Ջոտտո գրական կեղծանունը վերցրել է ի պատիվ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Ջոտտո դի Բոնդոնեի, և Դիանա Ուկլեբան այն զույգերից են, որոնց մասին ասում են՝ իրար համար են ստեղծված։ Նրանք հանդիպել են 1926թ-ին Դիանայի հարազատ քաղաքում՝ Քութայիսում։ Նա արդեն 29-ամյա փորձառու նկարիչ էր, Դիանան՝ 16-ամյա գեղեցկուհի։ Այդ ժամանակ Ջոտտոն նկարեց ոսկեծամ Դիանայի դիմանկարը։ Հետո այն Դիանայի տասնյակ դիմանկարների շարքում պիտի դառնար առաջինը, որը Ջոտտոն նկարելու էր ամբողջ կյանքի ընթացքում։ Երբեմն նրանք փոխվել են տեղերով․ Դիանան նկարել է Ջոտտոյի դիմանկարը։

Сергей Довлатов (начало 1980-х годов). США - Sputnik Արմենիա
«Սովորական ռուս մեծ գրողը». ով ստիպեց Դովլաթովին իր երակներում զգալ հայկական արյունը

1936թ.-ին Դիանան որոշել է լրջորեն զբաղվել արվեստով և ընդունվել է Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիա։ Նրան Թբիլիսի է բերել ոչ միայն գեղեցկի հանդեպ սերը․ Գևորգ Գրիգորյանը ծնված օրից ապրել ու աշխատել է Անդրկովկասի մշակութային մայրաքաղաքում։ Դիանան դարձել է նկարչի արվեստանոցի մշտական այցելուներից մեկը, նրան գերել է տղայի տաղանդը։ Նույն թվականին էլ ամուսնացել են։

Հայտնի է, որ արվեստագետները չեն սիրում ցույց տալ իրենց անավարտ աշխատանքները, նրանց դուր չի գալիս նաև, երբ իրենց աշխատանքին ինչ-որ մեկը հետևում է։ Սակայն պատմում են, որ երբ Ջոտտոն ժամերով նկարել է, Դիանան նստել է նրա կողքին, լուռ հետևել ամբողջ ընթացքին և միայն վերջում վրացերեն ասել` հավանում եմ։

Հայ կաստոմայզերի շուրջ հետաքրքրությունը նոր թափ է ստանում

Իսկ Ջոտտոն խոստովանել է, որ Դիանան նրա կյանքի ամենամեծ մուսան է․ «Գիտեմ, որ գեղանկարչությունն իմ կյանքն է, և այդ հրաշքից բացի Աստված ինձ նվիրել է չքնաղ արարած, որի ներկայությամբ ամեն ինչ գեղեցիկ, հասկանալի է դառնում։ Ես չեմ հասկանում՝ ինչպես են ուրիշները նկարում, քայլում, վիճում, երբ նրանց կողքին չկա իմ Դիանան»։

© Sputnik / Andranik GhazaryanԳևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանը
Պոեմների և կտավների վրա կառուցված սերը. հայ նկարչի և վրացի գեղեցկուհու հուզիչ պատմությունը - Sputnik Արմենիա
Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանը

Ջոտտոյի նկարների հիմնական թեման Թիֆլիս քաղաքն էր, հատկապես 1961թ-ին Երևան տեղափոխվելուց հետո նա հաճախ է նկարներով ներկայացրել հայրենի քաղաքի մթնոլորտը։ Նկարչի ստեղծագործական ժառանգության զգալի մասը գրողների դիմանկարների շարքն է կազմում`Միսաք Մեծարենց, Դանիել Վարուժան, Եղիշե Չարենց, Վահան Տերյան, Սերգեյ Եսենին, Օնորե դե Բալզակ և ուրիշներ։ Երևում է՝ Ջոտտոն թուլություն է ունեցել բանաստեղծների նկատմամբ․չէ որ նրա կինը՝ Դիանան, ոչ միայն նկարել է, այլ նաև բանաստեղծություններ է գրել։ Դիանան, որն ամուսնու մահից հետո ավելի հաճախ է ձեռքը վերցրել ներկեր ու վրձին, նկարել է բանաստեղծներ Աննա Ախմատովայի և Հովհաննես Շիրազի դիմանկարները։

© Sputnik / Andranik GhazaryanԳևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանը
Պոեմների և կտավների վրա կառուցված սերը. հայ նկարչի և վրացի գեղեցկուհու հուզիչ պատմությունը - Sputnik Արմենիա
Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանը

Պոեմների և կտավների վրա կառուցված սերն անպարտելի է։ Զույգը միասին ապրել է 40 տարի՝  չունենալով երեխա։

Դիանան մինչև մահը ղեկավարել է ամուսնու անվան արվեստանոց-թանգարանը։ Այն հիմա էլ ներկայացվում է նրա ձևավորվմամբ․առաջին հարկում ազատ պատկերասրահ է վրացի նկարիչների աշխատանքները ցուցադրելու և հայ-վրացական մշակութային կապերին առնչվող միջոցառումներ համար, ինչպես նաև Դիանայի մի քանի կտավերով սրահ (կենտրոնում Ջոտտոյի դիմանկարն է)։ Իսկ ամբողջ երկրորդ հարկը նվիրված է Ջոտտոյի աշխատանքներին․յուրաքանչյուր սրահում ներկայացված են կոնկրետ թեմայով ստեղծագործություններ։ Դիանայի տասնյակ դիմանկարները հավաքված են մի անկյունում․ ոչ բոլորը դրանք կնկատեն։

© Sputnik / Andranik GhazaryanԳևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանը
Պոեմների և կտավների վրա կառուցված սերը. հայ նկարչի և վրացի գեղեցկուհու հուզիչ պատմությունը - Sputnik Արմենիա
Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանը

Թանգարանի տնօրեն Մարտին Միքայելյանը 2007թ-ին հրապարակել է նրանց սիրո պատմությունը՝ «Ջոտտո և Դիանա։ Երկու ճակատագիր, երկու արվեստ, մեկ սիրո պատմություն» անվանումով։ Նրա խոսքով՝ այժմ թանգարանն այդքան հայտնի չէ տեղի արվեստասերների շրջանում, չէ որ ավելի շատ հայտնի են Թումանյանի, Սարյանի, Քոչարի և այլ թանգարաններ։ Արվեստանոց-թանգարանում Միքայելյանը հաճախ կազմակերպվում է ցուցահանդեսներ՝ այս յուրահատուկ մշակույթի օջախի հանդեպ այցելուների ուշադրությունը գրավելու համար՝ հույս ունենալով, որ կգա նաև Ջոտտոյի և Դիանայի կյանքի պատմության ու նկարների ժամանակը։

Լրահոս
0