Ձյունը գալիս է դանդաղ, ձյունը իր երգն է երգում... Երևանում. լուսանկարներ
Ձյունը գալիս է դանդաղ, ձյունը իր երգն է երգում... Երևանում. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Ձմռան վերջին ամսվա առաջին օրը գրեթե ամբողջ հանրապետությունում ձյուն տեղաց։ Sputnik Արմենիան ներկայացնում է երևանյան ձյան գեղեցիկ կադրերը։ 01.02.2020, Sputnik Արմենիա
Ձմռան վերջին ամսվա առաջին օրը գրեթե ամբողջ հանրապետությունում ձյուն տեղաց։ Sputnik Արմենիան ներկայացնում է երևանյան ձյան գեղեցիկ կադրերը։
Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում և Երևանում փետրվարի 1–ին տեղացած առատ ձյունն ուրախացրել է ոչ միայն երեխաներին։ Գյուղացիներն ու գյուղատնտեսներն են ուրախացել` բերքառատ տարվա սպասումով։
Նույն պատճառով ձմռան վերջին ամսվա առաջին օրվա ձյունն ուրախացրել է ՀՀ վարչապետին։ Նա այդ մասին գրառում է կատարել Facebook-ի իր էջում ու բերքառատություն ակնկալել ոչ միայն գյուղատնտեսության մեջ։
Sputnik Արմենիայի ֆոտոխցիկը ֆիքսել է երևանյան ձյան գեղեցիկ կադրերն ու մարդկանց վերաբերմունքը։