00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ր դեպքում ՀՀ քաղաքացիները Չինաստանից Հայաստան կտեղափոխվեն. պարզաբանում է ԱԳՆ-ն

© Sputnik / Анна Раткогло / Անցնել մեդիապահոցПассажиры в защитных масках в вагоне метро в Пекине
Пассажиры в защитных масках в вагоне метро в Пекине - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ԱԳՆ-ում համոզված են, որ չինական կողմը ըմբռնումով կմոտենա Հայաստանի՝ վիզայի ռեժիմը ժամանակավորապես դադարեցնելու որոշմանը։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նոր տիպի կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցազրույցում նշել է, որ «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը նաև նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակների դեպքում կասեցում՝ որոշակի ժամկետներով։

Հովհաննես Շողիկյան, 01 02 2020, 12։00  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կորոնավիրուս` տնտեսական վնասից մինչև ռիսկային սնունդ. Sputnik Արմենիայի ռադիոեթերը` ուղիղ

«Նախնական հարցը քննարկվել է մեր չինական գործընկերների հետ, և իրենք, անշուշտ, հարգանքով կվերաբերեն որևէ նման որոշման»,- ասել է նա։

Հովհաննիասյանի խոսքով` չինական կողմի և միջազգային գործընկերների հետ աշխատանքներ են տարվում անհրաժեշտության դեպքում Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։

Շիրակում «աչքի տակ» են պահում վերջերս Չինաստանից ժամանած 7 քաղաքացուն

«Մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ, աշխատում ենք նաև չինական կողմի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի կազմակերպել մարդկանց վերադարձը»,- նշել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ Facebook-ում հայտնել է, որ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը Չինաստանի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է։

Արգելվել է Չինաստանից կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստան

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում արդեն հասել է 9.5 հազարի, 213 քաղաքացի մահացել է։ 102 427 մարդ այժմ գտնվում է հսկողության տակ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկման պատճառով միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Վարակն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս, վարակվելու դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ–ում, Թաիլանդում, Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում։

Карантинный контроль в поликлинике в связи с угрозой коронавируса - Sputnik Արմենիա
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու երկու դեպք են արձանագրել

Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն։ Բժիշկների խոսքով` կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։ Ռիսկային խմբում են թույլ իմունային համակարգ ունեցողները, երեխաներն ու ծերերը։

Լրահոս
0