00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանը կասեցնում է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմը

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցКитайские туристы на Дворцовой площади в Санкт-Петербурге.
Китайские туристы на Дворцовой площади в Санкт-Петербурге. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քիչ առաջ հայտարարություն է հրապարակել։ Չինաստանի քաղաքացիների համար սահմանված սահմանափակումը կտևի 2 ամիս։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ում հայտնել է, որ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը Չինաստանի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է։

Նա նաև նշել է, որ կառավարության որոշումը պայմանավորված է Չինաստանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակի հետ։

Հիշեցնենք` այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Չինաստանից Հայաստան մարդկանց մուտքի սահմանափակման տարբերակը ՀՀ կառավարությունն առայժմ չի քննարկում։

Пассажиры из Китая в медицинских масках в Международном аэропорту Манилы (23 января 2020). Филиппины - Sputnik Արմենիա
«Հատուկ դիմակները վերջացել են». Չինաստանում գտնվող հայ երիտասարդը` կորոնավիրուսի մասին

Առողջապահության նախարարի տվյալներով` Չինաստանում այս պահին շուրջ 400 ՀՀ քաղաքացի կա, որոնցից օրական շուրջ 20–ը վերադառնում է Հայաստան։ Ոմանք էլ հայրենիք գալու ցանկություն չեն հայտնել։

Թորոսյանը նշել էր, որ ՀՀ քաղաքացիները մշտական կապի մեջ են Չինաստանում ՀՀ դեսպանատան հետ։

Առողջապահության նախարարը նաև հայտնել էր, որ եթե կայացվի մուտքի սահմանափակման որոշում, այն ՀՀ քաղաքացիներին չի վերաբերի։

«Մենք` նախապես իմանալով մեր քաղաքացիների վերադարձի օրերի, պայմանների, ինքնաթիռի թռիչքների մասին` նրանց միանգամից վերցնելու ենք հսկողության տակ, որպեսզի կլինիկական ախտանիշներ ի հայտ գալու դեպքում զբաղվենք նրանց բուժմամբ ու փորձենք կանխարգելել վարակի տարածումը»,– ասել էր նա։

Հայաստանը կորոնավիրուսի բացահայտման համար նախատեսված լաբորատոր թեստ չունի

Նշենք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած վերջին տվյալներով` աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7834–ի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված արտակարգ դրություն է հայտարարել։

Լրահոս
0