ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր գիշերը, փետրվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Այսօր հանրապետության առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն այս գիշեր կբարձրանա 5-6 աստիճանով, փետրվարի 1-ի ցերեկը նույնքան կնվազի:
© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում այս գիշեր, փետրվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է անձրև, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն։
Մայրաքաղաքում այսօր կլինի 8–10, վաղը` փետրվարի 1–ին, 1–3 աստիճան տաքություն։