00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերն ու հրեաները՝ նմանություններ և տարբերություններ, կամ ինչով է վտանգավոր նոր ծրագիրը

© Sputnik / Laura SarkisyanИерусалим
Иерусалим - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք: Մենք` հայերս, հետաքրքիր ժողովուրդ ենք՝ անընդհատ համեմատություններ ենք անում մեր և հրեաների միջև ու ինքներս մեզ հակադարձում, որ նման համեմատություններ անել չի կարելի: Բայց իրականում երկու դեպքում էլ ճիշտ ենք, քանզի 2 տեսակետներն էլ հիմքեր ունեն:
Հայերն ու հրեաները. նմանություններ և տարբերություններ

Այս մասին խոսելու առիթ երևի կա, քանզի ուղիղ 75 տարի առաջ սովետական զորքերն ազատագրեցին  Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարը, իսկ Հայաստանի նախագահն օրերս այցելեց Իսրայել։

Քսաներորդ դարում երկու հին ժողովուրդներ՝ հայերն ու հրեաները, նոր պետություններ ստեղծեցին` դրանից առաջ ապրելով իրենց հազարամյա պատմության մեջ ամենամեծ ողբերգությունը: Սա նմանությունը:

Мужчина закрепляет флаг Либерленда на стене частного дома в Бэки-Моносторе (1 мая 2015). Сербия - Sputnik Արմենիա
Լիբերլանդ՝ ինքնահռչակ պետություն Եվրոպայի կենտրոնում

Իսկ տարբերությունն այն է, որ մենք, հայերս, անընդհատ խոսելով «ծովից ծովի» մասին, ի վերջո տեղավորվեցինք մի լճի շուրջ: Հրեաները, որոնք ժամանակին լրջորեն քննարկում էին նույնիսկ Աֆրիկայում՝ Ուգանդայում, հրեական պետություն հիմնելու հարցը, ի վերջո հաստատվեցին իրենց պապենական հողերում և ամեն գնով կառչած մնացին ծովերին: 

Ու կրկին ստիպված ենք տարբերությունից անցնել նմանությանը՝ թե հայերը, թե հրեաները պատերազմեցին իրողությունների հետ չհաշտված հարեւանների հետ, ոչ միայն չպարտվեցին, այլև իրենց վերահսկողությունը հաստատեցին նոր տարածքների վրա, բայց երկուսն էլ մինչև հիմա, այսպես ասենք, պարբերաբար հայտնվում են կրակի տակ: Ու ևս մի նմանություն՝ հայերի պես հրեաներն էլ են աշխարհին հայտնի որպես մի ժողովուրդ, որի փոքր մասն է ապրում հայրենիքում, մեծ մասը դրսում է: 

Արդյոք հայերն ու հրեաները պատերազմասեր ժողովուրդ են: Գիտեք՝ հայերն ու հրեաները պարզապես փոքր ժողովուրդ են և փոքր պետություն ունեն: Ու ես միշտ հիշում եմ չեխ հայտնի գրող Միլան Կունդերայի խոսքերը՝ «Փոքր ժողովուրդը մի ժողովուրդ է, որի գոյությունն իսկ կարող է հարցականի տակ հայտնվել ցանկացած պահի: Փոքր ժողովուրդը կարող է վերանալ աշխարհի երեսից և նա դա գիտի»։

Встреча президента Армении Армена Саркисяна и председателя Кнессет Израиля Юлия Эдейштейна (23 января 2020). Иерусалим - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը Իսրայելի Քնեսեթում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Արդեն երկար ժամանակ է, ինչ Եվրոպայի հրեական կազմակերպությունները փորձում են հասնել այն բանին, որ Եվրամիության անդամ բոլոր երկրները ընդունեն օրենք հակահրեականության դեմ: Մեզ համար էստեղ մի կարևոր, ես կասեի նաև մտահոգիչ հանգամանք կա։ Օրինագծի հեղինակները պնդում են, որ եվրոպական բոլոր երկրները պետք է քրեական պատասխանատվություն սահմանեն այն գենոցիդների ժխտման համար, որոնց վերաբերյալ միջազգային տրիբունալ է եղել: Բրիտանական թերթերից մեկն այս առիթով գրել է. «Այսինքն խոսքը Հոլոքոստի, Սուդանում՝ Դարֆուրում կամ Բոսնիայում սերբերի կողմից իրականացված եղեռնագործությունների մասին է, բայց ոչ Հայոց ցեղասպանության, որի վերաբերյալ միջազգային տրիբունալ չի եղել»: Համաձայնեք՝ մենք իրոք կարող ենք կանգնել փաստի առաջ. Եվրամիության անդամ երկրները կընդունեն օրենսդրական ակտեր, որոնցով քրեական պատասխանատվություն կսահմանվի բոլոր գենոցիդները ժխտելու համար, բայց Հայոց ցեղասպանությունը դրանց շարքում չի նշվի: Որովհետեւ միջազգային տրիբունալ չի եղել: 

Տարօրինակ երկիր Ավստրալիա. կարող եք զբոսնել պառլամենտի տանիքում և ճաշել օպերայում

Ու ընդամենը մի երկու խոսք փոխհատուցման մասին: Երբ 1952 թվականին Արևմտյան Գերմանիայի կառավարությունը կանցլեր Կոնրադ Ադենաուրի գլխավորությամբ որոշեց փոխհատուցում տրամադրել Հոլոքոստը վերապրած հրեաներին և Իսրայելին, հրեաների մի մասը բողոքի ալիք բարձրացրեց: Ոչ, խոսքն այն մասին չէր, թե գումարը քիչ էր: Միայն մի թիվ՝ տարբեր աղբյուրների համաձայն մինչեւ հիմա Գերմանիան հրեաներին փոխհատուցել է 70 միլիարդ դոլար:  Հարցն այլ էր՝ Հոլոքոստի սարսափները վերապրած հրեաներն ասում էին. «Մենք մեր պատիվը փողով չենք վաճառում: Արյունը բարիքներով ու դոլարներով չի հատուցվում»։ 

Ու երբ այս կարգախոսներով բազմահազարանոց ցույցեր տեղի ունեցան Իսրայելում, այդ երկրի առաջին վարչապետ Դավիթ Բեն-Գուրիոնն ասաց. «Այդ փողը ես կընդունեմ: Ես չեմ պատրաստվում վազել ամեն գերմանացու հետևից ու թքել նրա երեսին: Ես չեմ պատրաստվում գնալ Ամերիկա և այնտեղ բողոքի ցույց կազմակերպել Ադենաուերի դեմ: Ես կնստեմ այստեղ՝ Իսրայելում ու այդ փողերով կկառուցեմ ու կշենացնեմ  իմ երկիրը»։ Համաձայնեք՝ համոզիչ դիրքորոշում է։

Լրահոս
0