ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, որ հանդիպման ժամանակ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության տնօրենների նշանակման հարցը չի քննարկվել։
«Մեր պաշտոնի վերաբերյալ քննարկման կարիք չկա, քանի որ վարչապետն ասել է, որ ԺՊ–ի համար կա պաշտոնավարման ժամկետ` վեց ամիս։ Ես իմ պարտականությունները կատարելու եմ մինչև վերջին պահը, կատարելու եմ բարձր պատասխանատվությամբ»,–ասաց ոստիկանապետի պաշտոնակատարը։
Նշենք, որ Սարգսյանը ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2019-ի սեպտեմբերի 19–ին. դրանից մեկ օր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով Վալերիյ Օսիպյանն ազատվել էր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից: Սեպտեմբերի 19–ին էլ Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ԺՊ։
ՀՀ–ում որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում. Արման Սարգսյան
Հիշեցնենք, որ հունվարի 25–ին իր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ երբ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ԺՊ է նշանակել, արդեն իսկ կայացրել է իր որոշումը. այժմ կողմնորոշվելու հերթը նրանցն է։