00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսն ու Երևանի չինական ռեստորանները. որտեղից է ներմուծվում ծովամթերքը

© Unsplash / Jia YeСтол с морепродуктами
Стол с морепродуктами - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարի, մինչև կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ներմուծումն արգելելը, Չինաստանից Հայաստան է ներկրվել 1000 կգ ծովամթերք։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik, Կարինե Հարությունյան. Հայաստանում շատերն են չինական խոհանոցի սիրահար։ Այցելուների պակասից չբողոքող Երևանի չինական ռեստորանները, սակայն, հիմա այցելուների նվազման մտավախություն ունեն։

Չինաստանում տարածված նոր վարակի` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով 2020-ի հունվարի 26-ից արգելվել է Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական մթերքի և հումքի ներմուծումը ՀՀ։

Распространение коронавируса нового типа в Китае - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի «հայրենիքում»` Ուհան քաղաքում, այժմ 6 հայ կա. նրանք տնից դուրս չեն գալիս

«Մեր քաղաքացիները պետք է որևէ մտահոգություն չունենան չինական ռեստորաններ այցելելիս, քանի որ մեզ մոտ, օրինակ, ընդհանրապես երբևէ Չինաստանից մթերք չի ներմուծվել»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Պեկին» ռեստորանի մենեջեր Կարինե Մելիքյանը։

Նրա խոսքով` ծովամթերքը ստանում են Մոսկվայից, իսկ միսն ու բանջարեղենը տեղական են. Չինաստանից վերցնում են միայն պատրաստման ձևը, եղանակը։ Մելիքյանի պատմեց, որ 10 տարի առաջ, երբ ռեստորանը նոր էր բացվում, խոհարարներից մեկը չինացի էր, որը, սակայն, 1-2 տարի հայ խոհարարներին սովորեցրեց պատրաստման եղանակները և մեկնեց Չինաստան։ Հիմա բացառապես հայ խոհարարներ են աշխատում ռեստորանում։ «Հույս ունեմ, որ մեր աշխատանքը չի տուժի կորոնավիրուսի հետ կապված լուրերի պատճառով»,–ասաց Մելիքյանը։

«Նյու Տաո» չինական ռեստորանի մենեջեր Նարինե Հովհաննիսյանը նույնպես վստահեցրեց` Չինաստանից մոտակա ժամանակներս ապրանք չեն ներկրել։ Նրա խոսքով` ռեստորանում պատրաստվող ուտեստների մեծ մասի հումքը ստանում են այլ երկրներից` բրինձը ՌԴ–ից, սաղմոնը` Նորվեգիայից, Չիլիից, ծովախեցգետինները` Հնդկաստանից։

«Հատուկ դիմակները վերջացել են». Չինաստանում գտնվող հայ երիտասարդը` կորոնավիրուսի մասին

«Բոլոր ապրանքների ներմուծման փաստաթղթերն ունենք։ Կորոնավիրուսի տարածման հետ կապված մենք էլ մտավախություն ունենք։ Բացի այդ, եթե նույն ապրանքը կա տարբեր երկրներում, ինչու պետք է հենց Չինաստանից ներմուծենք։ Չինական խոհանոցի սիրահարները կարող են որևէ մտավախություն չունենալ»,–ասաց Հովհաննիսյանը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի Չինաստանից Հայաստան է ներկրվել մոտ 1000 կգ ծովամթերք։ Նրա խոսքով` Չինաստանից հիմնականում մեր երկիր ներմուծվում է ծովամթերք՝ ծովախեցգետին, ութոտնուկ և այլն։

Республиканский ветеринарно-санитарный и фитосанитарный центр лабораторных услуг - Sputnik Արմենիա
Երևանի հիվանդանոցներից մեկում գտնվող չինացիների մոտ կորոնավիրուսին բնորոշ ախտանշան չկա

«Այս տարի նույնպես, մինչև արգելքը, 1000 կգ մթերք է ներմուծվել, որն արդեն սպառվել է։ Դրանք որևէ վտանգ չեն ներկայացրել իրենցից»,– ասաց Ավետիսյանը։

Նա հավելեց, որ այժմ Չինաստանից Հայաստան շարունակվում են ներմուծվել միայն բուսական ծագման մթերքներ։

Ինչ վերաբերում է չինական ծագման մթերքի ներմուծման արգելքին, ապա այն, ըստ Ավետիսյանի, կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հայտարարել, որ կորոնավիրուսի տարածման վտանգը վերացած է:

Ի դեպ, նախորդ տարի Չինաստանից Հայաստան է ներմուծվել 15 000 կգ ծովամթերք։

Հիշեցնենք, որ Չինաստանում արդեն իսկ 5997 մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրանցվել է մահվան 132 դեպք: Նշվում է, որ վարակի տարածման աղբյուր կարող է լինել ծովամթերքը։

Ջերմաչափում և արտաքին զննում. կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել

Նշենք, որ կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։

Գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։

Լրահոս
0