ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 119 միավոր՝ 2019 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որն արժանանում է այս կոչմանը հինգերորդ անգամ:
84 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
67 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:
«Լավագույն մարզիչ» արժանանալու հավակնորդներն 8-ն էին։ Բացի նշված երեքից, ցանկում ընդգրկված էին նաև Դավիդ Կամպանյան («Լոռի ՖԱ») , Ալեքսանդր Տարխանովը («Փյունիկ»), Արմեն Ադամյանը («Ալաշկերտ»), Աբրահամ Խաշմանյանը («Ալաշկերտ», Հայաստանի ազգային հավաքական), Իլշատ Ֆայզուլինը («Ուրարտու»)։