ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Ռուսական RT հեռուստաալիքն աշխարհի հեռուստաալիքների թվում առաջատար է դարձել YouTube–ում իր դիտումների քանակով. ալիքի նորությունները դիտել է 10 մլրդ օգտատեր։
«Կեմերովոյի հրդեհը». RT–ն 7-րդ անգամ ներկայացվել է Emmy հեղինակավոր մրցանակաբաշխությանը
RT–ն YouTube–ում իր նյութերը հրապարակում է 2007 թվականից։ Մեկ միլիարդի հեռուստաալիքը հասել էր դեռևս 2013 թվականին։
WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժին կալանավորելու կադրերով տեսանյութը դարձել էր 2019 թվականին ամենատարածվածներից մեկը։ Լոնդոնում Էկվադորի դեսպանատան մոտ Ասանժի կալանավորումը հաջողվել է տեսանկարահանել միայն RT Ruptly մուլտիմեդիոն գործակալությանը։
Գերմանիայում RT–ի և Sputnik–ի շուրջ թշնամանք են հրահրում. Լավրով
Այդ կադրերը ցուցադրեցին աշխարհի ամենահայտնի ԶԼՄ–ները, այդ թվում` CNN–ը, The Guardian–ը, BBC–ն և The Telegraph–ը։
RT–ն 8 վավերագրական և լրատվական ալիք է, 6 լեզուներով հեռարձակվող առցանց պորտալներ, ինչպես նաև Ruptly գլոբալ մուլտիմեդիոն գործակալություն։ Ամեն օր հեռուստաալիքը դիտում է 100 մլն մարդ` աշխարհի 47 երկրներում։ RT–ն 7 անգամ առաջադրվել է Emmy մրցանակի համար։
Facebook–ը ջնջել է RT–ի հերթական էջը, որտեղ ընդամենը ռուսական խոհանոցի բաղադրատոմսեր էին