00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինձ ոչինչ չի կանգնեցնելու. Հրայր Թովմասյանը հիշեցրել է, որ սասունցու կող ունի

© Sputnik / Asatur YesayantsПредседатель Конституционного суда Армении Грайр Товмасян после проведения обыска СК (24 января 2020). Еревaн
Председатель Конституционного суда Армении Грайр Товмасян после проведения обыска СК (24 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը վերահաստատել է իր դիրքորոշումն ու վստահեցրել` չի պատրաստվում դիրքերը զիջել։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը վստահեցրել է, որ չի պատրաստվում զիջել իշխանությունների պահանջին ու հրաժարականի դիմում չի ներկայացնելու։

Речь премьер-министра Армении Никола Пашиняна на заседаний совета попечителей Всеармянского фонда Айастан (25 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հրայր Թովմասյանը խոսում է, Նիկոլ Փաշինյանը` ժպտում. «անհերքելի ապացույց» գրիչի տեսանյութը

«Ինքս ինձ չեմ հարգի, եթե հետ նահանջ կատարեմ այն խնդիրներից, այն գործից, որն ինձ է վերապահված։ Դուք ինձ չեք հարգի և ընդհանրապես ոչ ոք ինձ չի հարգի։ Ես դա կհամարեմ իմ մասնագիտության ու իմ աշխատանքի նկատմամբ անարգանք։ Ես կհամարեմ, որ այդ դիրքը զիջել եմ»,– ասել է Թովմասյանը։

Նա նշել է, որ իրեն ճնշելու բոլոր եղանակներն արդեն իրենց սպառել են։

«Եթե ես առայսօր լռում եմ, ապա միայն իմ երկրի հեղինակության համար». Հրայր Թովմասյան

Իսկ հարազատները, ընտանիքի անդամները, նրա խոսքով, ըմբռնումով են մոտենում ստեղծված իրավիճակին ու «թև ու թիկունք» են իրեն։

«Եթե անկեղծ ասեմ` ունեմ հարազատներ դրսում, որոնք սկզբում ասում էին. «Ինչի՞դ է պետք, Հրայր ջան, թող իրենց, արի աշխատանք էլ կգտնենք» և այլն։ Հիմա բոլորը հասկացել են, որ այդ ճանապարհն ինձ համար ես եմ ընտրել ու այդ ճանապարհով եմ գնալու։ Ինձ ոչինչ չի կասեցնելու, ոչինչ չի կանգնեցնելու»,– ասել է նա։

Թովմասյանը հիշեցրել է, որ արմատներով սասունցի է, ու սասունցիներին բնորոշ «կող» ունի, ուստի պայքարելու է մինչև վերջ։

«Շոկի մեջ եմ». Փաշինյանը մեղադրում է Թովմասյանին պաշտոնը պահելու փորձի համար

«Ես Հայաստանում «յան» ազգանունով, ամեն կիրակի եկեղեցի գնացող ու «Հայր մերն» արտասանող թշնամիներ չունեմ։ Իմ թշնամիները Հայաստանի սահմաններից դուրս են։ Դրանք բոլոր նրանք են, ովքեր չեն ուզում, որ հայ մարդիկ լավ ապրեն, չեն ուզում, որ Հայաստանը լավ լինի»,– ասել է Թովմասյանը` հավելելով, որ ի պաշտոնե իրավունք չունի թշնամական հարաբերություններ ունենալ ՀՀ որևէ քաղաքացու հետ։ Իսկ ՀՀ պետական ինստիտուտներին հարգանքով է վերաբերվում։

Հիշեցնենք` հունվարի 25-ին Կապանում կազմակերպված ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին և ասաց, որ 2018թ.–ի մայիսից նա իր ծառայություններն է առաջարկել վարչապետին։

Թովմասյանն արձագանքեց վարչապետի հայտարարությանը ՝ սպառնալով զրպարտության համար դատի տալ, եթե Փաշինյանը 20 օրվա ընթացքում ապացույցներ չներկայացնի կամ չհերքի ասածը: Փաշինյանը խոստացավ շատ շուտով ապացույցներ հրապարակել և խնդրեց, որ իրեն չմեղադրեն անհամաչափ ուժեղ հակահարված տալու համար:

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Սատանան մանրուքների մեջ է». Փաշինյանը կրկին խոսեց Հրայր Թովմասյանի գրիչից

Հաջորդ օրը վարչապետը հրապարակեց գրիչի լուսանկարը` նշելով, որ գրենական պիտույքը Հրայր Թովմասյանինն է և իր մոտ է հայտնվել 2018թ–ի մայիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։ Ըստ Փաշինյանի`  ՍԴ ղեկավարը գրիչը տվել է ու հրաժարվել է այն հետ վերցնել։

«Ախպոր պես, ասա, որ դու չես գրել, պռաշու ծեբյա». մեմեր՝ Փաշինյանի գրառման շուրջ

Տեղի ունեցածի տեսանյութը սկսել է տարածվել սոցցանցերում ու հայտնվել խոշորացույցի տակ։ Կադրերում երևում է` ինչպես է Փաշինյանն ինչ–որ բան փնտրում, իսկ Թովմասյանը նրան է մեկնում իր գրիչը։ Ընդ որում` այդ ընթացքում երկուսն էլ ժպտում են և ինչ–որ բան խոսում։

Այս կադրերից դժվար է եզրակացնել, որ նրանց հարաբերություններում լարվածություն կա։

Նշենք, որ Հրայր Թովմասյանը փաստաբաններին խնդրել է հայցադիմում պատրաստել Փաշինյանի դեմ։

Լրահոս
0