ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել վթար–վրաերթ, կան տուժածներ։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Վթարի մասին ահազանգն ԱԻՆ–ում ստացել են հունվարի 27-ին, ժամը 21:21-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Բագրատ Հ., ծնված 1967 թ.) և «Kia Rio» (վարորդ` Արսեն Ս., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Kia Rio» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Մարիամ Ս.-ին (ծնված 1954 թ.) և Անուշ Զ.-ին (ծնված 1984 թ.)»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Երևանում BMW X5-ի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան մի տղամարդու
Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
ՃՏՊ-ի հետևանքով տուժել են նաև «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Սիրան Ղ.-ն (ծնված 1977 թ.) և «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լիաննա Գ.-ն (ծնված 1987 թ.): Վերջիններիս շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել: