00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիբերլանդ՝ ինքնահռչակ պետություն Եվրոպայի կենտրոնում

© AP Photo / Darko VojinovicМужчина закрепляет флаг Либерленда на стене частного дома в Бэки-Моносторе (1 мая 2015). Сербия
Мужчина закрепляет флаг Либерленда на стене частного дома в Бэки-Моносторе (1 мая 2015). Сербия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք: Շատ դժվար է պատկերացնել, որ մեր օրերում մի մարդ կարող է նոր պետություն ստեղծել Եվրոպայի կենտրոնում, բայց նման բան եղել է։
Լիբերլանդ՝ ինքնահռչակ պետություն Եվրոպայի կենտրոնում

Ուղիղ հինգ տարի առաջ՝ 2015 թվականին, 31-ամյա չեխ ակտիվիստ Վիտ Յեդլիչկան հայտարարեց, որ նոր պետություն է ստեղծել։  Ոչ, հենց իր հայրենիքում՝ Չեխիայում չի հիմնել այդ նոր պետությունը, այլ Սերբիայի և Խորվաթիայի սահմանին՝ Դանուբ գետի արևմտյան ափին՝ 7 քառակուսի կիլոմետրի վրա:

Իհարկե, միանգամից կհարցնեք՝ բա մինչև հիմա ում էր պատկանում այդ տարածքը: Ոչ մեկին: Միջազգային իրավունքում նման տարածքները լատիներեն կոչվում են ՏԵՐՐԱ ՆՈՒԼԻՈՒՍ, այսինքն՝ տարածք, որը ոչ մեկին չի պատկանում, ոչ մի պետություն չի հայտարարում, որ այդ տարածքը գտնվում է իր ինքնիշխանության սահմաններում:

Статуя Джорджа Вашингтона возле здания Нью-Йоркской фондовой биржи на Уолл-Стрит - Sputnik Արմենիա
Կարդում ես ու զարմանում. Վաշինգտոնի ուղերձն ասես հայաստանցիներիս ուղղված լինի

Սա հին պատմություն է՝ տասնամյակներ առաջ է ծագել այդ հարցը, բայց քանի որ Սերբիան և Խորվաթիան միասնական Հարավսլավիայի կազմում էին, ոչ ոք դրան նշանակություն չէր տալիս, իսկ երբ Հարավսլավիան փլուզվեց, հարցը բաց մնաց, ու այդ տարածքը մինչև հիմա էլ համարվում է ՏԵՐՐԱ ՆՈՒԼԻՈՒՍ: Եվ օգտվելով այդ հանգամանքից` չեխ Յեդլիչկան հռչակեց այնտեղ նոր պետություն, որն անվանեց Լիբերլանդ: Երևի թարգմանելու կարիք չկա՝ Ազատ երկիր:

Ինչպես արձագանքեցին Սերբիան և Խորվաթիան։ Սերբիայի կառավարությունը հատուկ հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, թե նոր պետության հռչակումը մի մարդու ինքնակամ գործողություն է, որը պետք է պարզապես անտեսվի։ Իսկ Խորվաթիայի իշխանությունները հայտարարեցին, որ այդ ամենը ընկալում են ուղղակի որպես կատակ։ Մի անգամ Յեդլիչկան Զագրեբում փորձել է մոտենալ Խորվաթիայի նախագահին և քննարկել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը, բայց թիկնապահները թույլ չեն տվել ու փակել են նրա ճանապարհը։

2020-ը՝ Մարսի տարի. ինչու են հրթիռներ ուղարկվելու Կարմիր մոլորակ

Բոլոր դեպքերում, Լիբերլանդը առնվազն մի դեսպանատուն ունի։ Այն գտնվում է ոչ Սերբիայում, ոչ էլ Խորվաթիայում, այլ Չեխիայում՝ Յեդլիչկայի բնակարանում։ Այո, Յեդլիչկան բավական ընդարձակ բնակարան ունի Պրահայի կենտրոնում և այն հռչակել է Լիբերլանդի դեսպանատուն։ Ու ստացվում է, որ որտեղ էլ լինի Յեդլիչկան՝ Սերբիայի ու Խորվաթիայի սահմանին, թե Պրահայի իր բնակարանում, նա միևնույն է Լիբերլանդի տարածքում է, որովհետեւ հայտնի է, որ ցանկացած դեսպանատան տարածքը հենց այդ պետության տարածքն է։

Городская вывеска на углу Вермонт-авеню и Бульвара Сансет, Лос Анджелес, Калифорния - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կանջատվի՞ արդյոք «Ամերիկյան Հայաստանը»

Չգիտեմ, թե հայաստանցիներն ինչպես են վերաբերվում կատարվածին, համենայնդեպս, դուք կարող ենք դառնալ այդ նոր պետության՝ Լիբերլանդի քաղաքացի, քանզի Վիկ Յեդլիչկան, որը, բնականաբար, ինքն իրեն հռչակել է այդ նոր երկրի նախագահ, համացանցով հայտարարություն  է տարածել, որ ընդունվում են քաղաքացիության դիմումներ: Ընդամենը պետք է ներկայացնեք ձեր կենսագրականը, տեղեկանք, որ նախկինում հանցանք չեք գործել,ու նաև երդվեք, որ հարգելու եք բոլոր մարդկանց իրավունքներն՝ անկախ նրանց ռասայից, ազգությունից, կրոնական և այլ պատկանելությունից: Ու վերջ:

Օրենքները Լիբերլանդում հայաստանցիների համար շատ հարմար են: Նախ՝ հայտնի է, որ հայաստանցիները միշտ  սիրել են բողոքել բոլոր կառավարություններից, իսկ Լիբերլանդում կառավարություն չկա՝ անմիջական ժողովրդավարություն է, այսինքն` բոլոր հարցերը կոնսենսուսով են լուծվում: Հարկերը կարող եք մուծել ըստ ցանկության: Դե մենք Հայաստանում հենց այդպես էլ անում ենք՝ ոմանք մուծում են, ոմանք էլ գերադասում են համեստորեն մնալ ստվերում: Բանակից խուսափելու խնդիր չկա այն պարզ պատճառով, որ Լիբերլանդում բանակ չկա:

Յեդլիչկան ասում է՝ իմ նորաստեղծ պետությունը հարևան երկրների՝ Սերբիայի և Խորվաթիայի նկատմամբ տարածքային պահանջներ չունեմ, բայց եթե իրենք ունենան իմ պետության նկատմամբ և ռազմական գործողությունների դիմեն, ես պասիվ դիմադրություն ցույց կտամ, այսինքն` խրամատներ չեմ փորի, այլ կդիմեմ միջազգային հանրությանը և Միավորված ազգերի կազմակերպությանը: Քանի որ, ինչպես տեսնում եք, պատերազմական գործողությունների վտանգ չկա, կարող եք հանգիստ դիմել Յեդլիչկային Լիբերլանդի քաղաքացիություն ստանալու խնդրանքով։ Ով գիտի, միգուցե օրերից մի օր միջազգային հանրությունը կճանաչի այդ պետությունը։

Լրահոս
0