00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան բանակցային գործընթացի մասին հարցը զայրացրեց Սերժ Սարգսյանին

© Photo / official site of the President of RAПрезидент РА Серж Саргсян в сопровождении Министра обороны РА Вигена Саргсяна и высшего офицерского состава ВС посетил воинский пантеон "Ераблур"
Президент РА Серж Саргсян в сопровождении Министра обороны РА Вигена Саргсяна и высшего офицерского состава ВС посетил воинский пантеон Ераблур - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երրորդ նախագահը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին, միայն ասաց, որ լրագրողները համառորեն ուզում են, որ ինքն այս լուսավոր օրն անդրադառնա ինչ–որ հերյուրանքների։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում շնորհավորեց Հայոց բանակի զինվորներին, սպաներին, հայկական բանակի վետերաններին ու ազատամարտիկներին։

Цицернакаберд в день памяти жертв погромов в Баку (13.01.2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Հայոց բանակն այս հայրենիքը նվաճել է ոչ կորստյան մատնելու համար». Փաշինյանի շնորհավորանքը

«Ուզում եմ շնորհավորել նաև բանակի կայացման գործում մեծ ավանդ ունեցող ու մինչև օրս քեֆ ուրախությամբ իրենց որդիներին բանակ ճանապարհող, ու անհրաժեշտության պահին կամավորության սկզբունքով Հայոց բանակի շարքերը համալրող մեր ժողովրդի զավակներին»,– ասաց նա։

ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ Հայոց բանակը փառապանծ, հաղթական բանակ է` ի հեճուկս բանակը վարկաբեկելու որոշ փորձերի։

«Մեր բանակի ձևավորման առաջին իսկ օրվանից որոշ մարդիկ, այդ թվում` դրսի ուժերի թելադրանքով փորձել են վարկաբեկել մեր բանակը, նսեմացնել մեր հաղթանակները։ Դա նրանց չի հաջողվել, չի հաջողվել այն պարզ պատճառով, որ խոշոր հաշվով մեր բանակը ձախողումներ չի ունեցել, մեր բանակը մարտի դաշտում մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր ունակությունը` պաշտպանելու Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում` Արցախի հանրապետությունում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը»,– ասաց Սարգսյանը։

Լրագրողների այլ հարցերին Սերժ Սարգսյանը չցանկացավ պատասխանել։ Իսկ արցախյան բանակցային փաստաթղթերից Նիկոլ Փաշինյանի մեջբերած հատվածների մասին հարցը հունից հանեց ՀՀ երրորդ նախագահին։

«Պատիվ ունես ծառայելու հայկական բանակում». սիրիահայ տղան իրականացնում է նաև հոր երազանքը

«Այսինքն` դուք համառորեն ուզում եք, որ ես այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ–որ հերյուրանքների՞»,– ասաց նա` անպատասխան թողնելով հարցը։

Հիշեցնենք` հունվարի 25-ին, Սյունիքում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեջբերել էր մամուլում հրապարակված բանակցային փաստաթղթից որոշ հատվածներ, որոնք, նրա ձևակերպմամբ, Սերժ Սարգսյանի թողած Ղարաբաղյան բանակցային գործընթացի ժառանգությունն են։

Ինչպես են Գյումրու կայազորում նշում Հայոց բանակի տոնը - Sputnik Արմենիա
Պարգևատրումներ, հանդիսավոր քայլերթ. ինչպես են Գյումրու կայազորում նշում Հայոց բանակի տոնը

Ըստ մեջբերման` փաստաթուղթը նախատեսում է ԼՂ 7 շրջանների` Աղդամի, Ֆիզուլիի, Զանգելանի, Ղուբաթլիի, Ջեբրայիլի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։

Նախատեսվում է նաև կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում, ՄԱԿ–ի կամ ԵԱՀԿ–ի հովանու ներքո, ԼՂ ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով, ԼՂ վերջնական իրավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին` նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։

Սա սահմանամերձ գոտում ապրող գյուղացու տոնն է. Բակո Սահակյան

Մեջբերված փաստաթղթի համաձայն` նախատեսվում է, որ Ադրբեջանի իշխանությունները կմտնեն վերոհիշյալ 7 շրջանները` այն բանից հետո, երբ այնտեղ կտեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժերը և դուրս կհանվեն ներկայում այնտեղ գտնվող զինված ուժերը։

Փաշինյանը շեշտել էր, որ մամուլում հրապարակվելուց հետո այս փաստաթղթի գոյությունը  նախորդ իշխանությունը չի հերքել։

Լրահոս
0