ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Instagram– իր էջում գրառում է կատարել ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Քոբի Բրայանտի մահվան կապակցությամբ:
Քոբի Բրայանտի կործանված ուղղաթիռի օդաչուն հայ էր. լուսանկար
Լեգենդար բասկետբոլիստ, 41-ամյա Քոբի Բրայանտը մահացել էր հունվարի 26-ի երեկոյան` ուղղաթիռի կործանման պատճառով։
«Ոգեշնչում: Կուռք: Հավերժ հաղթող … Բազմաթիվ մարզիկների մեջ միշտ հաղթող ես եղել։ Մենք քեզ կկարոտենք: Աստված հոգիդ լուսավորի, Քոբի»,- Instagram-ի իր էջում գրել է Մխիթարյանը` ցավակցելով նաև նրա դստեր մահվան կապակցությամբ։
View this post on Instagram
Հիշեցնենք, որ վթարված ուղղաթիռի մեջ եղել է 9 մարդ, որից երեքը՝ անչափահաս։ Ուղղաթիռում են եղել Քոբի Բրայանտը, նրա 13-ամյա դուստր Ջիանա Բրայանտը, բասկետբոլային մարզիչ Ջոն Ալբոտելին, նրա կինը՝ Քերին, դուստրը՝ Ալիսան, բասկետբոլային մարզիչ Քրիստինա Մաուզերը, Սառա Չեսթերը և նրա դուստրը՝ Փայթոնը, օդաչու Արա Զոբայանը։ Ուղղաթիռը մեկնել է Թաուզանդ Օքս քաղաքի «Մամբա» մարզական ակադեմիա, որտեղ պետք է տեղի ունենար բասկետբոլային խաղ։
Կուբանում մասնավոր ուղղաթիռ է վթարի ենթարկվել, օդաչուն մահացել է. տեսանյութ
Քոբի Բրայանտը հինգ անգամ դարձել է NBA չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսի» կազմում։ Նա զբաղեցրել է չորրորդ տեղը NBA պատմության մեջ ամենաարդյունավետ խաղացողների ցուցակում։ 2018թ.-ին «Թանկարժեք բասկետբոլ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար արժանացել է «Օսկար» մրցանակի։