00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու երեխաներին մեծացնել հենց Հայաստանում. ռուս կինը 5 կարևոր պատճառ է նշում

© Sputnik / Asatur YesayantsДети в парке 2800-летия Еревана в Международный день защиты детей (1 июня 2019). Еревaн
Дети в парке 2800-летия Еревана в Международный день защиты детей (1 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նատալյա Կոլոմազովան արդեն 7 տարի է` Երևանում է ապրում։ Հայ ամուսնու հետ նրանք երեք երեխա են դաստիարակում` երկու որդի և մեկ դուստր։ Ռուս աղջիկը կարծում է, որ Հայաստանում ադապտացվելը ոչ թե հեշտ է, այլ շատ հեշտ։

 

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Ապագա ամուսնու հետ Նատալյա Կոլովազովան ծանոթացել է համացանցի միջոցով։ Ամուսինը` Մեսրոպ Շատախյանը, վիրաբույժ է, բացառիկ վիրահատություններ է անում` ազատելով մարդկանց խրոնիկ գլխացավերից։ 7 տարի առաջ նա ևս Ռուսաստանում էր ապրում։

«Ամուսինս միշտ մտածել է հայրենիք վերադառնալու, այստեղ մարդկանց օգտակար լինելու մասին։ Նա հասկանում էր, որ Հայաստանում քիչ վիրահատություններ են անում կաթվածը կանխարգելելու համար։ Նա արդեն պատրաստ էր տեղափոխման, իսկ ես` ոչ, որովհետև  Մոսկվայում լավ աշխատանք ունեի, և մենք մեր գալը հետաձգեցինք մինչև երկրորդ ֆիզարձակուրդս։ Երևան եկանք երկու տարեկան որդուս հետ, մեր դստեր ծնվելուց մեկ ամիս առաջ», –Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է Նատալյան։

Մինչև տեղափոխվելը Նատալյան ամուսնու հետ արդեն եղել էր Հայաստանում։

«Տեղափոխման պահին ես արդեն գիտեի, որ Հայաստանում կյանքը հանգիստ է, արևոտ, այստեղ համեղ են կերակրում, մարդիկ բաց են, սոսու անտառներ կան, անծայրածիր Սևան և փառահեղ լեռներ», – ասում է աղջիկը։

Երկու փոքր երեխաների հետ բնակության վայրը փոխելն այդքան էլ հեշտ գործ չէ, սակայն Նատալյայի խոսքով, Երևանն օգնում էր իրեն իր հանդարտությամբ և բարյացակամ մթնոլորտով։

Հարցին, թե դժվար է հարմարվելը, նա պատասխանում է. «Ոչ թե հեշտ էր, այլ շատ հեշտ։ Նախ` այստեղ գրեթե բոլորը ռուսերեն են խոսում։ Այն, ինչ սովորաբար միգրանտների համար բազմաթիվ սթրեսների պատճառ է դառնում, Երևանում հեշտ ու ժպիտով է անցնում։ Փաստաթղթերի ձևակերպումը ոչ թե բյուրոկրատական դժոխք է, այլ ևս մեկ անգամ հաճելի շփում ունենալու առիթ։ Ինքնուրույն չե՞ս կարողանում հայերեն լրացնել դիմումդ։ Խնդիր չկա, քո փոխարեն կանեն` զուգահեռաբար երեխայիդ հետ խաղալով»։

Ամենամեծ խնդիրն աշխատանքն էր, ավելի ճիշտ դրա բացակայությունը, քանի որ Նատալյայի հաշվապահի փորձն այստեղ անհնար էր օգտագործել առանց հայերենի լավ իմացության։ Արդյունքում նա ստիպված էր մեկ այլ ոլորտում ամեն ինչ սկսել զրոյից։ Ասում է, որ եկամուտները շատ չեն, բայց փոխարենն ազատ գրաֆիկը թույլ է տալիս անձամբ զբաղվել երեխաներով, որոնցից երկուսը սովորում են կրտսեր դասարաններում, իսկ երրորդը դեռ 10 ամսական է։ Հազվագյուտ ազատ պահերին նա հայերեն է սովորում։

Նատալյան կարծում է, որ երեխաներն իրենց շատ լավ են զգում Հայաստանում։

Федерико Тарабелла с супругой и сыном - Sputnik Արմենիա
«Ֆանտաստիկ երկիր է». ինչո՞ւ է իտալացին ցանկանում որդուն մեծացնել Հայաստանում

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ զավակներիս Երևանում մեծացնել։ Այստեղ ժողովուրդը երեխայասեր է, հանցավորության մակարդակը` ցածր, նվազագույն հնարավորություն (առնվազն Ռուսաստանի համեմատ) փոքր տարիքում տարվել թմրանյութերով կամ ալկոհոլով, լավ կրթության ստանալու հնարավորություն էլ կա, թեև այս հարցում շատ են խնդիրները», –ասում է նա։

Նատալյան չի մոռանում նշել, որ Հայաստանում համեղ միրգ ու բանջարեղեն կա, ինչպես նաև լավ կլիմայական պայմաններ։ «Արևն իսկապես փայլում է, այլ ոչ թե գոյություն ունի տեսականորեն, ինչ-որ տեղ ամպերից հեռու»։

Նատալյային դուր է գալիս նաև այն, որ ամուսնու հայրենիքում աղջիկներին նախապատրաստում են լավ տանտիրուհի լինել, իսկ տղաներին տղամարդ են մեծացնում։

«Տղաներին աղջիկներին հավասար չեն մեծացնում, իսկ աղջիկներին տղաների նման չեն դաստիարակում։ Այստեղ դեռ հիշում են, որ կինն ու տղամարդն իրենց առանձնահատկություններն ունեն, որոնք ոչ միայն որդեծնության հետ են կապված, թեև հաճախ դրանից են բխում։ Խոսքը խտրականության մասին չէ։ Հայաստանում նույնիսկ աշխատավայրում սեռական խտրականություն չկա։ Կինն այստեղ չաշխատելու հնարավորություն ունի կամ աշխատում է զուտ իր հաճույքի համար», – ասում է նա։

Նատալյան կարծում է, որ Հայաստանում ստեղծագործ մարդիկ շատ են. նրանք հիանալի նկարում են, երգում, երաժշտական գործիքներ նվագում, պարում։ Իսկ իրական արվեստն անհնար է առանց ներքին ազատության։

«Կարծում եմ, հենց սա կցանկանայի փոխանցել երեխաներիս... Հայաստանում երեք երեխա ունեցող ընտանիքը սովորական երևույթ է։ Ուրախ եմ, որ երեխաներս էլ ընտանիքի այս մոդելը նորմալ կընկալեն։ Ռուսաստանում մենք հազիվ թե որոշեինք երրորդ երեխան ունենալ։ Այնպես որ, Հայաստանին պարտական եմ նաև կրտսեր որդուս ծնվելու համար», – ժպիտով նշում է նա։

Սառան դարձավ Հռիփսիմե, կամ ինչու է ամերիկուհին Վաշինգտոնից եկել Գյումրի. տեսանյութ

Աղջիկը կատակում է, թե այս երկրից մի բողոք ունի` ծովի բացակայությունը։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա Նատալյային նախևառաջ մտահոգում է ճանապարհների անվտանգության խնդիրը, քանի որ վարորդներն այստեղ շատ վատ են վարում, քարսիթով տաքսիներ գտնելը դժվար է, իսկ հետևի նստարանների անվտանգության գոտիները կամ թաքցված են, կամ պարզապես գոյություն չունեն։ Նա հույս ունի, որ այս խնդիրը ժամանակի ընթացքում կլուծվի։

Հարցին`կցանկանար, որ  իր երեխաներն էլ այստեղ ապրեին, Նատալյան պատասխանում է, որ  ինչպես ցանկացած մայր, ուզում է, որ իր զավակներն ապրեն կայուն տնտեսությամբ, մատչելի առողջապահությամբ և նորմալ էկոլոգիայով խաղաղ երկրում, որպեսզի նրանք լավ կրթություն ստանալու և կարիերա անելու հնարավորություն ունենան, որպեսզի նրանք էլ իրենց հերթին իրենց երեխաներին առողջ հասարակության մեջ մեծացնեն։

Мариам Закарян и Массимилиано Флориани - Sputnik Արմենիա
«Բլինչիկ» ու «Մայրաքաղաքային» աղցան. ինչպես են հայն ու իտալացին Գյումրիում նշել Ամանորը

Նա կարծում է, որ  աշխարհն այսօր սրընթաց փոխվում է, և որևէ բան կանխագուշակելը դժվար է. «Հուսով եմ, որ 20 տարի անց Հայաստանը հենց այդպիսի երկիր կլինի, և որ երեխաներս ու թոռներս երջանիկ կապրեն հենց այստեղ»։

Նշենք, որ Նատալյա Կոլոմազովան սոցցանցերի հայկական տիրույթի իսկական աստղ դարձավ այն բանից հետո, երբ Facebook իր էջում հայտարարեց, որ ուրախ է երեխաներին Երևանում մեծացնելու համար։ Նման գրառում անելու դրդապատճառների մասին աղջկա շարադրանքը  դուր էր եկել ոչ միայն հայաստանյան բազմաթիվ օգտատերերին, այլ Հայաստանից դուրս ապրողներին. նրանք ակտիվ մեկնաբանում էին գրառումը, «լայքեր» դնում և տարածում այն իրենց էջերում։

Լրահոս
0