00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բլինչիկ» ու «Մայրաքաղաքային» աղցան. ինչպես են հայն ու իտալացին Գյումրիում նշել Ամանորը

© Sputnik / Armenuhi MkhoyanМариам Закарян и Массимилиано Флориани
Мариам Закарян и Массимилиано Флориани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարիամն ու Մասսիմիլիանոն այս տարի Ամանորը նշել են իրենց ընտանիքի համար խորհրդանշական դարձած Գյումրիում: Մարիամը տատի բաղադրատոմսով բլինչիկ, իսկ հայկական ավանդական բուդը իտալացի ամուսինը` Մաքսն է պատրաստել:

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում հաստատված ազգությամբ հայ և իտալացի ամուսիններ Մարիամ Զաքարյանն ու Մասսիմիլիանո Ֆլորիանին Ամանորին ոչ միայն հյուրեր են ընդունել, այլև հասցրել են գյումրեցի ընկերներին այցելել: Նորաստեղծ ընտանիքն ու նրանց հյուրերը հիանալի ժամանակ են անցկացրել: 

© Sputnik / Armenuhi MkhoyanՄարիամ Զաքարյանն ու Մասսիմիլիանո Ֆլորիանին
«Բլինչիկ»  ու «Մայրաքաղաքային» աղցան. ինչպես են հայն ու իտալացին Գյումրիում  նշել Ամանորը - Sputnik Արմենիա
Մարիամ Զաքարյանն ու Մասսիմիլիանո Ֆլորիանին

Մարիամը որոշել է այս տարի խոհանոցում «փորձարկումներ» անել և իտալականը հայկականի հետ միախառնել: Մաքսը, ինչպես նրան սիրում է դիմել կինը, «Մայրաքաղաքային» աղցան շատ է սիրում, որն, ի դեպ, Իտալիայում «Ռուսական» են անվանում, ռուսական օղու փոխարեն էլ հայկական «տնականն» է նախընտրում։

Աղջիկն` օրական, բաժինքը՝ տարեկան, կամ ինչ օժիտ են տարել գյումրեցի աղջիկները

Երևանաբնակ Մարիամն ու իտալացի Մասսիմիլիանոն հանդիպել ու ծանոթացել են Գյումրիում և որոշել են իրենց համատեղ կյանքը այստեղ էլ շարունակել:

«Ուզում էի կյանքս փոխել ու տեղափոխվել այլ երկիր, իսկ Հայաստանն այդ երկրների շարքում առաջինն էր»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում անկեղծանում է Մասսիմիլիանոն։

Сара-Рипсиме Стайц - Sputnik Արմենիա
Սառան դարձավ Հռիփսիմե, կամ ինչու է ամերիկուհին Վաշինգտոնից եկել Գյումրի. տեսանյութ

Նա մտական բնակության նպատակով երեք տարի առաջ է Հայաստան տեղափոխվել ու անմիջապես աշխատանքի անցել Գյումրիի հյուրատներից մեկում, որտեղ էլ պատահաբար հանդիպել է Մարիամին։ Հանդիպումը ճակատագրական է եղել։ Ամեն հարցում ինքնատիպ ու ստեղծարար զույգի հարսանիքը Երևան-Գյումրի էլեկտրագնացքում էր, որով նրանք Գյումրի եկան ու մնացին. զույգի բոլոր պլանները հենց այս քաղաքի հետ են կապված:

«Գյումրին ֆանտաստիկ քաղաք է: Ես իտալացի եմ ու գնահատում եմ հնագույն ճարտարապետությունը: Հենց դրա համար եմ ընտրել այս քաղաքը: Ի սկզբանե ուզել  եմ գալ ու ապրել այստեղ: Առաջին անգամ 9 տարի առաջ էի եկել Գյումրի ու հենց այդ ժամանակ էլ սիրահարվել եմ այս քաղաքին»,- ասաց Մասսիմիլիանոն:

Ի տարբերություն ամուսնու, Մարիամը մինչև Գյումրի տեղափոխվելը դժվարությամբ է ընդունել այստեղ ապրելու որոշումը, թեև հայրիկը արմատներով Գյումրիից է, ասում  է` ցուրտ եղանակից միշտ է խուսափել, բայց կարճ ժամանակ անց գյումրեցիների ջերմությունը աղջկան ստիպել է ցրտին հարմարվել։

Վառ երևակայություն ու ճաշակ. գյումրեցի արվեստագետը հին իրերին Ամանորի շունչ է հաղորդում

Երիտասարդ զույգը բնակարան է վարձակալել «Կումայրի» պատմական կենտրոնում՝ Շիրազի փողոցում: Հնություն սիրող ընտանիքին 1800-ականներին կառուցված  շենքի արտաքին տեսքն է գրավել: Իրենց տուն-կենտրոնը զույգը «ԿոնջեԼազիա»  է անվանել, հորինված  բառ, որի ոչ մի կերպ չի թարգմանվում։ Այն կազմել են  հայերն, իտալերեն և ռուսերեն հնչյունների համադրումից:

© Sputnik / Armenuhi MkhoyanՄարիամ Զաքարյանի ու Մասսիմիլիանո Ֆլորիանիի բնակարանը
«Բլինչիկ»  ու «Մայրաքաղաքային» աղցան. ինչպես են հայն ու իտալացին Գյումրիում  նշել Ամանորը - Sputnik Արմենիա
Մարիամ Զաքարյանի ու Մասսիմիլիանո Ֆլորիանիի բնակարանը

Մարիամն անկեղծանում է` դժվարությամբ են տարածքը աղբից մաքրել։ բացի մաքրությունից այստեղ գրեթե ամեն ինչ նույնն է մնացել, իսկ դիզայնի համար ընտրել են այն, ինչը գտել են նկուղներից կամ նվեր ստացել:

Հյուրատուն, սրճարան կամ զբոսաշրջիկների հանդիպման վայր հիշեցնող տարածքը  նաև սեփական բիզնեսի համար է հարմար։ Ինչպես խոհանոցում՝ ավանդական ու ստեղծարար մոտեցումով, այնպես էլ սեփական բիզնեսում Մարիամն ու  Մաքսը, լրացնում են միմյանց: Ամուսնու զբոսաշրջային գաղափարներն ու կնոջ  ստեղծարար մտքերն այստեղ են կյանքի կոչվում։ Մարիամի դիզայնով ստեղծած վերնաշապիկները, մագնիսները, քաթանե պայուսակները զույգն այստեղ է վաճառում:

© Sputnik / Armenuhi MkhoyanՄարիամ Զաքարյանի ու Մասսիմիլիանո Ֆլորիանիի բնակարանը
«Բլինչիկ»  ու «Մայրաքաղաքային» աղցան. ինչպես են հայն ու իտալացին Գյումրիում  նշել Ամանորը - Sputnik Արմենիա
Մարիամ Զաքարյանի ու Մասսիմիլիանո Ֆլորիանիի բնակարանը

Գյումրու հայտնի Սլաբոտկա թաղամասում տուն են գնել, խոստանում են` վերանորոգումից հետո հյուրերին արդեն նաև այնտեղ ընդունել: Մարիամն ու Մաքսը երազում են  Գյումրիում  նոր հյուրատուն ունենալ. երիտասարդ ամուսինները որոշել են ապացուցել, որ ոչ միայն քաղաքի կենտրոնում, այլ նաև ծայրամասերում ու հին թաղամասերում Գյումրին զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցյալ ունի:

Լրահոս
0