00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ով է «Էրեբունի պլազա» ներխուժած Թորոսյանը. հարազատներն ու ծանոթները պատմել են նրա մասին

© © Sputnik / Asatur YesayantsРодная тетя Артура Торосяна, устроившего стрельбу в Эребуни плаза, в его квартире (24 января 2020). Еревaн
Родная тетя Артура Торосяна, устроившего стрельбу в Эребуни плаза, в его квартире (24 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Արթուր Թորոսյանի տուն և փորձել պարզել` ինչն է դրդել նրան կրակոցներ արձակել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում։ Մեզ հաջողվել է զրուցել նրա մորաքրոջ հետ։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Արտաշատում առանց դժվարության կարելի է գտնել այն փողոցը, որտեղ ապրում է «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանը։ Նա մոր հետ ապրել է դեռ խորհրդային տարիներին կառուցված սովորական հինգհարկանի շենքում։ Բակում հավաքված տղամարդիկ դժվարությամբ են հիշում նրան, ասում են` շատ խելոք տղա է, բայց չեն կարողանում նշել նրանց բնակարանի հարկն ու համարը։ Մեզ մի կին է օգնում։

© © Sputnik / Asatur YesayantsԱրթուր Թորոսյանենց շենքը
Ով է «Էրեբունի պլազա» ներխուժած Թորոսյանը. հարազատներն ու ծանոթները պատմել են նրա մասին - Sputnik Արմենիա
Արթուր Թորոսյանենց շենքը

Բարձրանում ենք Արթուրի բնակարան։ Սկզբից թակում ենք հարևանների դռները։ Առաջին հարևանուհին ասում է, որ նոր է տեղափոխվել և ծանոթ չէ նրանց ընտանիքին։ Մյուսը դուռն ընդհանրապես չի բացում, բայց ներսից ասում է, որ Արթուրը շատ հանգիստ մարդ է, և ինքը չի հասկանում, թե ինչպես կարող էր նման բան պատահել։ Ավելացնում է, որ Արթուրը միշտ բարևել է և օգնել, եթե պետք է եղել պայուսակները վերև բարձրացնել։

 Происшествие в Эребуни плаза (23 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչու «Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդուն ձեռնաշղթաներ չեն հագցրել. հայտարարություն

Համարձակություն հավաքելով` թակում ենք Թորոսյանների բնակարանի դուռը։ Լացակումած դեմքով մի կին է բացում ու ասում, որ Արթուրի մորաքույրն է։ Մայրն ի վիճակի չէ խոսել, քիչ առաջ շտապօգնություն են կանչել։ Մորաքույրը նույնպես չի ուզում ինչ-որ բան պատմել և փորձում է փակել դուռը, բայց հետո համաձայնում է պատասխանել մի քանի հարցի։

«Շոկի մեջ ենք։ Մեզ համար սա հանելուկ է։ Նա այնքան հանգիստ է, բարի, համալսարան է ավարտել։ Արթուրն ընդունակ չէ նման բանի։ Աշխատանքը կորցնելուց հետո մի քիչ մտահոգ էր դարձել, բայց մենք մտածում էինք, որ նրան գործ չունենալու խնդիրն է տանջում։ Մի քանի ամիս է` չի աշխատում», – պատմում է մորաքույրը։

Ասում է, որ ո՛չ ինքը, ո՛չ մայրը առայժմ չեն տեսել Արթուրին, երիտասարդն առայժմ փաստաբան չունի։ Մորաքույրը պատկերացում չունի, թե Արթուրը որտեղից է զենք վերցրել։ Վերջին խոսքի վրա հարևան սենյակից հեկեկոց է լսվում, և կինը փակում է դուռը։

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հնչած կրակոցներից հետո. լուսանկարներ

Մենք իջնում ենք առաջին հարկում գտնվող խանութ։ Աշխատակցուհին իսկույն հասկանում է` ում մասին է խոսքը, Ասում է, որ Արթուրը հաճախ է իր մոտից առևտուր արել։  Արթուրի մորը չի ճանաչում, բայց լսել է, որ կինն առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով էլ երիտասարդն է առևտուր անում։

© © Sputnik / Asatur YesayantsԱրթուր Թորոսյանենց բնակարանը
Ով է «Էրեբունի պլազա» ներխուժած Թորոսյանը. հարազատներն ու ծանոթները պատմել են նրա մասին - Sputnik Արմենիա
Արթուր Թորոսյանենց բնակարանը

«Մեր կարճ շփումներից կարող եմ ասել, որ նա շատ դաստիարակված տղա է։ Երբեք չեմ լսել, որ ինչ-որ մեկի հետ վիճի կամ կռվի։ Չեմ տեսել, որ շփվի բակի տղաների հետ։ Շատ խելոք է», – պատմում է կինը։

Խանութի աշխատակցուհու, ինչպես նաև Արթուրի հարևանների համար պատահածն այնքան անսպասելի է, որ դժվարությամբ են հավատում կատարվածին, թեև նրա լուսանկարը տեսել են հեռուստացույցով։ Խանութում աշխատող կինն ասում է, որ հարևանները նախընտրում են չխոսել պատահածի մասին, սպասում են լրացուցիչ տեղեկությունների։

Օրվա կադր. ինչպես են տանում «Էրեբունի պլազայում» կրակողին. տեսանյութ

Դրան է սպասում նաև Արթուրի նախկին ղեկավար, «Բերկուտ» թիկնապահական գործակալության տնօրեն Վահագն Հարությունյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմեց, որ երիտասարդը երկու տարի գիշերային պահակ է աշխատել «Առանցք» ընկերությունում։ Նա նույնիսկ զենք չի ունեցել։ Միշտ ժամանակին է գնացել աշխատանքի և երբեք չի բացակայել։ Անցած տարվա հոկտեմբերի վերջին որոշել է դուրս գալ աշխատանքից։

 Происшествие в Эребуни плаза (23 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Կյանքս վստահում եմ քեզ. ինչպես է ոստիկանապետը բանակցում կրակոցներ արձակածի հետ. տեսանյութ

«Մենք քիչ էինք շփվում, բայց ես մի քանի անգամ նկատել եմ, որ նա գրքեր է կարդում։ Գովել եմ դրա համար։ Երբ Արթուրը որոշեց դուրս գալ, ինձ թվաց, որ նա ավելի լավ գործ է գտել, չէ՞ որ երկու բարձրագույն կրթություն ունի», – ասաց Հարությունյանը։

Մեր բոլոր զրուցակիցները նշում էին, որ Արթուրի մոտ ոչ մի ագրեսիա կամ ոչ ադեկվատ պահվածք չեն նկատել։ Նրանցից ոմանք կարծում են, որ տղային դրդել են այդ քայլին, բայց չգիտեն, թե ով։ Երիտասարդի մորաքույրը տեղեկացրեց, որ երբ նա աշխատում էր, մասնակցել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիաներին։ Սակայն, ինչպես հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը «Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբից», նա երբևէ այդ հանձնախմբի անդամ չի եղել։

Հիշեցնենք` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հունվարի 23-ին կրակոցներ էին հնչել։ Ոստիկանությունը 14։40 ահազանգ էր ստացել, որ շենքում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել օպերատիվ խմբերը։ Կրակոցներ արձակածին վնասազերծել են ժամը 16։00–ին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա Արթուր Թորոսյանն է, 32 տարեկան է, Արտաշատի բնակիչ։

Լրահոս
0