ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. 2020 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ռուսաստանաբնակ Արթուր Դանիելյանն իր տաղանդը բացահայտելու մեծ ներուժ ունի։ Գեղասահորդի մարզիչ Ելենա Բույանովան այս կարծիքն է հայտնել ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
16-ամյա Դանիելյանը Ավստրիայի Գրացե քաղաքում հունվարի 22-25-ը կայացած Եվրոպայի առաջնությանը արծաթե մեդալ է նվաճել` զիջելով միայն ռուսաստանցի Դմիտրի Ալիևին։
«Կարծում եմ` սա Արթուրի մարզական ուղու սկիզբն է։ Տաղանդը, աշխատասիրությունն ու ֆանատիզմը կօգնեն, որ նա բացահայտի իր բազմակողմանիության ներուժը։ Հաջողությունը միշտ թևեր է տալիս, և տա Աստված, որ նա սպորտում նման երջանիկ պահեր շատ ունենա», – ասել է Բույանովան` շնորհակալություն հայտնելով իր մարզչական թիմին։
Արթուր Դանիելյանը սահել է ու դարձել պատանեկան Գրան պրիի առաջատարը. տեսանյութ
Առայժմ հայտնի չէ` Դանիելյանը կմասնակցի մարտին Մոնրեալում կայանալիք Աշխարհի առաջնությանը, թե ոչ։ Մարզչի խոսքով` այդ թեման քննարկելը դեռ վաղ է։
Գեղասահորդ Արթուր Դանիելյանը Ռուսաստանի առաջնությանը մեդալ է նվաճել