https://arm.sputniknews.ru/20200121/Misht-pordzel-em-voch-mekin-chnmanvel-ankeghc-zruyc-16-amya-geghasahord-Artur-Danielyani-het-21784130.html
«Փորձել եմ ոչ մեկին չնմանվել». անկեղծ զրույց 16-ամյա գեղասահորդ Արթուր Դանիելյանի հետ
«Փորձել եմ ոչ մեկին չնմանվել». անկեղծ զրույց 16-ամյա գեղասահորդ Արթուր Դանիելյանի հետ
Sputnik Արմենիա
Արթուր Դանիելյանը ծնվել է Վոլգոգրադում, Երևան է այցելել Եվրոպայի գեղասահքի առաջնության ու Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտի բացման ժամանակ։ 21.01.2020, Sputnik Արմենիա
2020-01-21T23:10+0400
2020-01-21T23:10+0400
2020-01-24T12:25+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2156/14/21561411_0:0:3129:1760_1920x0_80_0_0_64eb405b262b3543a433220b703edd33.jpg
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2156/14/21561411_268:0:2999:2048_1920x0_80_0_0_56161088b37f8abe29e6f7b78610bddf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , արթուր դանիելյան, երևան
հայաստան, հասարակություն , արթուր դանիելյան, երևան
«Փորձել եմ ոչ մեկին չնմանվել». անկեղծ զրույց 16-ամյա գեղասահորդ Արթուր Դանիելյանի հետ
23:10 21.01.2020 (Թարմացված է: 12:25 24.01.2020) Արթուր Դանիելյանը ծնվել է Վոլգոգրադում, Երևան է այցելել Եվրոպայի գեղասահքի առաջնության ու Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտի բացման ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդ Արթուր Դանիելյանը, որը ՌԴ առաջնության արծաթե մեդալակիր է, երբեք չի ուզել որևէ մեկին նմանվել։
«Միշտ փորձել եմ որևէ մեկին չնմանվել»,–ասել է նա ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում։
Գեղասահորդի խոսքով` ինքը միայն այն ժամանակ է հասկացել, որ սեփական ոճն ունի, երբ սկսել է պատանիների միջազգային մրցումների մասնակցել։
Դանիելյանը նշել է, որ փոքր հասակում հետևել է` ինչպես են սահում այն ժամանակվա առաջատարները` Եվգենի Պլյուշչենկոն ու Ալեքսեյ Յագուդինը։
Հարցին` արդյոք պրոֆեսիոնալ մարզումներն ու բազմաթիվ պարապմունքները չե՞ն գորշացրել մանկությունը, 16–ամյա գեղասահորդը պարզ պատասխան է տվել։
«Ես ամեն ինչ հասցնում էի, այդ պատճառով նման դժվարություններ չեմ ունեցել։ Մարզվում էի, իսկ երեկոյան ընկերներիս հետ էի անցկացնում կամ ֆուտբոլ խաղում»,- պատասխանել է տղան։
Արթուրը ծնվել է Վոլգոգրադում։ Նա Երևան է այցելել Եվրոպայի գեղասահքի առաջնության ու Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտի բացման ժամանակ։
«Հայերեն խոսում եմ, ընտանիքում առանց սահմանափակումների շփվում ենք երկու լեզվով», – ասել է նա` ավելացնելով, որ հայերեն էին հաղորդակցվում պրոդյուսերի, ISU Skating Awards նախագծի գաղափարի հեղինակ Արա Զաքարյանի հետ` Կրասնոյարսկում Ռուսաստանի առաջնության ժամանակ։
Արթուրը նաև անկեղծացել է, որ Մոսկվայի ԲԿՄԱ–ի գեղասահքի սպորտային դպրոց տեղափոխվելուց հետո սկզբում ամաչել է դասընկերներից, բայց հետո նրանք սկսել են շփվել իր հետ, որպեսզի ինքն ավելի անկաշկանդ ու հանգիստ զգա նոր միջավայրում։