00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եթե ես առայսօր լռում եմ, ապա միայն իմ երկրի հեղինակության համար». Հրայր Թովմասյան

© Sputnik / Asatur YesayantsПредседатель Конституционного суда Армении Грайр Товмасян отвечает на вопросы журналистов после проведения обыска СК (24 января 2020). Еревaн
Председатель Конституционного суда Армении Грайр Товмасян отвечает на вопросы журналистов после проведения обыска СК (24 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հրայր Թովմասյանի կարծիքով` օրվա իշխանությունն իրենից արագ ձերբազատվելու խնդիր ունի, և այդ ամբողջն արվում է շատ կոպիտ և ակնհայտ ձևով։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կարծում է, որ այն, ինչ այսօր կատարվում է, այսքանով չի ավարտվելու, դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու։ Իր տանն այսօր կայացած խուզարկությունից հետո Թովմասյանը զրուցեց լրագրողների հետ։

«2-3 անգամ ես հրավիրվել եմ հարցաքննության, և իմ հորդորը եղել է մեկը, որ այդ ամենը տեսաձայնագրվի։ Ինձ համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալը»,–ասաց նա:

Грайр Товмасян - Sputnik Արմենիա
Հրայր Թովմասյանի փաստաբանը տեսանյութ է հրապարակել. ի՞նչ է կատարվել խուզարկությունից առաջ

ՍԴ նախագահի խոսքով`ինքը ցավ է ապրում ոչ թե իր հանդեպ նման վերաբերմունքի համար, այլ որ այս անօրինականություններին հետևում է նաև միջազգային հանրությունը։

«Չի կարելի տարիներով ստեղծած երկիր հեղինակությունն այսքան կարճ ժամանակում մսխել»,–նշեց նա։

Թովմասյանի խոսքով` լրագրողներն ու հանրությունը տեսնում են այս պրոցեսների ընդամենը 10 տոկոսը։

«Նախկին ԱԱԾ տնօրենը դրա վերաբերյալ ակնարկ արեց։ Ես վստահ եմ, որ նրա սպայի պատիվը թույլ չի տա, որ նա այդ ամենի մասին լռի։ Եթե ես առ այսօր այդ մասին լռում եմ, ապա դա միայն իմ երկրի հեղինակության համար է»,–ասաց ՍԴ նախագահը։

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տանը խուզարկության արդյունքում ոչ մի փաստաթուղթ չի հայտնաբերվել։ Այս տեղեկությունը լրագրողներին փոխանցեց նրա պաշտպաններից Ամրամ Մակինյանը։

«Փնտրում էին փաստաթղթեր, որոնք ուղղակի չէին կարող լինել Հրայր Թովմասյանի բնակարանում։ Խուզարկության արդյունքում ոչինչ չի առգրավվել»,–ասաց Մակինյանը։

Адвокат Юрия Хачатурова Мигран Погосян в здании суда Первой инстанции административного района Шенгавит (27 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչ է փնտրում ՀՔԾ–ն Հրայր Թովմասյանի տանը. մեկնաբանում է փաստաբանը

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՔԾ քննիչներն խուզարկություն են կատարում Հրայր Թովմասյանի տանը:

Թովմասյանի փաստաբանները խուզարկության ընթացքում լրագրողներին ասել էին, որ քննիչն իրենց թույլ չի տվել ծանոթանալ խուզարկության որոշմանը։ Ի պատասխան ՀՔԾ–ն հաղորդագրություն տարածեց` վստահեցնելով, որ պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել ծանոթանալու խուզարկության որոշմանը։

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Ակնհայտ ապատեղեկատվություն է. ՀՔԾ–ն պատասխանել է Թովմասյանի պաշտպանի հայտարարությանը

Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը ՀՀ գլխավոր դատախազը կայացրել էր դեկտեմբերի 26-ին` ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։

Հունվարի 22–ին տեղեկություն տարածվեց, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` Հրայր Թովմասյանի հեռախոսային զանգերը գաղտնալսելու, համապատասխան բջջային օպերատորից նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները առգրավելու վերաբերյալ:

Լրահոս
0