00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրայր Թովմասյանի փաստաբանը տեսանյութ է հրապարակել. ի՞նչ է կատարվել խուզարկությունից առաջ

© Sputnik / Asatur YesayantsГрайр Товмасян
Грайр Товмасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանը ՀՔԾ–ի հաղորդագրությանը պատասխանել է տեսանյութով։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը Facebook-ի իր էջում Թովմասյանի տանը խուզարկության ժամանակ նկարահանված տեսանյութ է հրապարակել։

«ՀՔԾ պարզաբանման մասով, թե իբր ես ապատեղեկատվություն եմ տարածում...»,– գրել է Մակինյանը։

Տեսանյութում երևում է, որ Թովմասյանի փաստաբանները ՀՔԾ քննիչից պահանջում  են թույլ տալ ծանոթանալ խուզարկության վերաբերյալ դատարանի որոշմանը։

«Խնդրում եմ թույլ տալ ինձ ծանոթանալ դատարանի որոշմանը»,– ասում է փաստաբան Միհրան Պողոսյանը։

Адвокат Юрия Хачатурова Мигран Погосян в здании суда Первой инстанции административного района Шенгавит (27 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչ է փնտրում ՀՔԾ–ն Հրայր Թովմասյանի տանը. մեկնաբանում է փաստաբանը

ՀՔԾ քննիչն էլ փաստաբան Ամրամ Մակինյանից պահանջում է անջատել հեռախոսը և չնկարահանել։

«Պարոն Մակինյան, անջատեք հեռախոսը։ Սա նախաքննական գաղտնիք է»,– ասում է քննիչը։

Խոսակցությունը աստիճանաբար ավելի բարձր տոնայնություն է ստանում։ Քննիչը փաստաբանին հորդորում է լռել։ Ի պատասխան Պողոսյանն ասում է. «Դուք ո՞վ եք, որ ինձ ասեք` լռեք»։

Տեսանյութն ընդհատվում է այն պահին, երբ փաստաբանները պահանջում են իրենց թույլ տալ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` ծանոթանալ խուզարկության մասին որոշմանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՔԾ քննիչներն այսօր խուզարկություն են կատարում Հրայր Թովմասյանի տանը:

Թովմասյանի փաստաբանները խուզարկության ընթացքում լրագրողներին ասել էին, որ քննիչն իրենց թույլ չի տվել ծանոթանալ խուզարկության որոշմանը։ Ի պատասխան ՀՔԾ–ն հաղորդագրություն տարածեց` վստահեցնելով, որ պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել ծանոթանալու խուզարկության որոշմանը։

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը ՀՀ գլխավոր դատախազը կայացրել էր դեկտեմբերի 26-ին` ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։

Հրայր Թովմասյանը խոսել է ՀՔԾ այցելելու մասին

Հունվարի 22–ին տեղեկություն տարածվեց, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` Հրայր Թովմասյանի հեռախոսային զանգերը գաղտնալսելու, համապատասխան բջջային օպերատորից նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները առգրավելու վերաբերյալ:

ՀՔԾ-ն սկսել է գաղտնալսել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի զանգերը. ԶԼՄ

Լրահոս
0