00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
47 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

19 տարի Եվրոպայի խորհրդում. ինչո՞ւ Հայաստանը սկսեց կորցնել ԵԽ–ի հանդեպ հավատը

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցУчастие председателя Государственной Думы С.Е.Нарышкина в сессии ПАСЕ
Участие председателя Государственной Думы С.Е.Нарышкина в сессии ПАСЕ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանում Եվրոպայի և եվրոպական կազմակերպությունների, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի մասին գոյություն ունեն հակասական կարծիքներ։
19 տարի Եվրոպայի խորհրդում

Երբ ուղիղ 19 տարի առաջ՝ 2001 թվականի հունվարի 25-ին մենք դարձանք Եվրոպայի խորհրդի անդամ, ճիշտ է՝ այնքան էլ լավ պատկերացում չունեինք այդ կառույցի մասին, հաճախ խառնում էինք Եվրամիությունն ու Եվրախորհուրդը, բայց, այնուամենայնիվ, թվում էր, թե Ստրասբուրգում գտնվում է մի մասմաքուր վերին ատյան, որը Հայաստանին կօգնի ճիշտ ճանապարհ ընտրել դեպի ժողովրդավարության և արդարության բարձունքները։ Հետո սկսվեցին դժգոհությունները, ընդ որում, թե՛ մեր իշխանությունների, թե՛ ընդդիմության կողմից։

«Պատերազմի դեպքում հետևանքները կլինեն անկանխատեսելի». Արմեն Դուլյան - Sputnik Արմենիա
Եթե նորից պատերազմ սկսվի, այն չի նմանվի 1990-ականներին տեղի ունեցածին. Արմեն Դուլյան

Հիշում եք երևի, թե ինչպես Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ հայտարարեց, որ Եվրախորհուրդը պոլիտբյուրո չէ, որի բոլոր ցուցումներն  անվերապահ ընդունենք։ Իսկ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սուր քննադատության ենթարկեց եվրոպացիներին և առաջին հերթին Եվրոպայի խորհրդին, որի թողտվությամբ Հայաստանի իշխանությունը ճնշում էր ընդդիմությանը։ 2008-ի ձերբակալություններից հետո ընդդիմությունը ակնկալում էր, որ Ստրասբուրգից վերջապես կհնչի միանշանակ պնդումը՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան։ Այդպես էլ չհնչեց։ Ու Եվրախորհրդի անաչառության նկատմամբ հավատը գնալով սկսեց նվազել։ 

Ե՛վ Նիկոլն էր ճիշտ, և՛ բրիտանացի գիտնականները

Համաձայնեք` որոշ դեպքերում այդ կազմակերպության դիրքորոշումը իրոք տարակուսանք է առաջացնում։ Պարզապես հիշեցնեմ, թե ինչ կատարվեց, երբ մենք վերջին անգամ փորձում էինք կատարելագործել մեր Ընտրական օրենսգիրքը։ Երբ ընդդիմությունը պահանջում էր օրենսդրորեն ամրագրել, որ ընտրություններից հետո ընտրողների ցուցակները պետք է հրապարակվեն, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովն ասում էր՝ բայց դա մարդու իրավունքների խախտում է, չէ որ դուք ուզում եք բացահայտել՝ արդյո՞ք այս կամ այն մարդը գնացել է ընտրատեղամաս, թե՞ ոչ։ Իսկ հետո, երբ Հայաստանի իշխանություն, այնուամենայնիվ, համաձայնեց Ընտրական օրենսգրքում ներառել այդ դրույթը, վենետիկցիները ոչ մի ձայն չհանեցին։ Այսինքն՝ բնական հարց է առաջանում՝ բա որտե՞ղ է ձեր սկզբունքայնությունը։ 

Բայց այն, ինչ կատարվեց 3 տարի առաջ, իրոք աննախադեպ էր։ Վերջապես փաստերով ապացուցվեց, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշ պատգամավորներ պարզապես կոռումպացված են։ Սրա մասին ախր վաղուց էին խոսում։ Միայն մի օրինակ բերեմ։ Դեռ 8 տարի առաջ իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ Եվրոպական կայունության նախաձեռնությունը, զեկույց էր հրապարակել` վերնագրելով այն «Խավիարային դիվանագիտություն, կամ ինչպես է Ադրբեջանը լռեցրել Եվրախորհրդին»։ Այնտեղ ադրբեջանցի անանուն մի պաշտոնյայի հետ հարցազրույց կար, որը շատ հանգիստ խոստովանել էր՝ «Խորհրդարանական վեհաժողովում կան բազմաթիվ պատգամավորներ, որոնք բարևից անմիջապես հետո հարցնում են՝ իսկ որտեղ է խավիարը»։ 

Պատմության անհայտ էջերը. մահափորձ Բրեժնևի դեմ

Կրկնեմ՝ սա եղել է դեռ 8 տարի առաջ։ Եվրախորհրդից ոչ մի արձագանք։ Բոլորը գիտեին նաև, որ տխրահռչակ Պեդրո Ագրամունտը տարիներ շարունակ ոչ օբյեկտիվ վերաբերմունք է ցուցաբերում Ադրբեջանի դեպքում և միայն 2017 թվականին հաջողվեց այդ մարդուց վերջապես ազատվել, այն էլ հիմնականում ուկրաինացի պատգամավորների շնորհիվ, որովհետև հենց նրանք մեղադրեցին Ագրամունտին ռուսաստանցի պաշտոնյաների հետ միասին Բաշար Ասադին հանդիպելու համար։ 

Вероисповедание, вера, секта - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Ռեֆորմացիա. պատմության դասեր

Ամենահետաքրքիրն այն է, որ երբ բացահայտվեց կոռուպցիոն այդ սկանդալը, որի մեջ ներքաշված էին մի շարք երկրների պատգամավորներ, և կոչեր հնչեցին՝ Ադրբեջանին ընդհանրապես հեռացնել Եվրոպայի խորհրդից,  նախագահ Իլհամ Ալիևը փաստորեն ակնարկեց, որ իր երկրի համար ամենևին էլ ողբերգություն չէ Եվրախորհրդից դուրս գալը։ Բա էլ ինչպե՞ս հասկանանք նրա այս խոսքերը՝ «Հիմա մարդիկ ասում են՝ եթե դուրս գանք Եվրախորհրդից, մեր կյանքում ոչինչ չի փոխվի»։  

Դավոս՝ միջոցների անիմաստ վատնո՞ւմ, թե արժեքավոր գաղափարներ. արժե՞ր հասնել Շվեյցարիա

Այ սա է ամենամտահոգիչը։ Տեսեք։ Ըստ Էմնիսթի ինթերնեշնլի, Ադրբեջանը Եվրախորհրդի ամենակոռումպացված երկիրն է, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարության սկզբունքները։ Երբ մոտ 70 տարի առաջ հիմնվում էր Եվրոպայի խորհուրդը՝ նաև Ուինսթոն Չերչիլի և Կոնրադ Ադենաուերի ջանքերով, նորաստեղծ կազմակերպության նպատակը հենց դա էր՝ պայքարել հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների և ընդդեմ կոռուպցիայի։ Հիմա ինչ է ստացվում։ Փոխանակ Եվրախորհուրդը ազդեր Ադրբեջանի վրա, փաստորեն Ադրբեջանն ազդեց Եվրախորհրդի վրա և վարակեց այդ կառույցը կոռուպցիայով։ Վարակելուց հետո էլ ասում է՝ ինձ ձեր վարակված Եվրախորհուրդը ընդհանրապես պետք չի։ Համաձայնեք, մի փոքր տխուր է։

Լրահոս
0