ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ այսօր «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում վնասազերծված տղամարդը 1987 թվականին ծնված Արթուր Թորոսյանն է, որը բնակվում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։
Այս պահին արարքի շարժառիթի վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն չի շրջանառվում։
Նրա մտավոր կամ հոգեկան առողջության վերաբերյալ ևս որևէ հստակ տեղեկություն չկա։
Հիշեցնենք` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում այսօր` հունվարի 23-ին, կրակոցներ էին հնչել։ Ոստիկանությունը 14։40 ահազանգ էր ստացել, որ շենքում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել օպերատիվ խմբերը։
Տեղեկություններ տարածվեցին, որ կրակոցներ արձակած անձը պատանդ է վերցրել։
Ոստիկանությունն ավելի ուշ հերքեց այդ լուրը։ Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կրակոցներ արձակած անձի հետ բանակցում է անձամբ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
«Նախնական տեղեկություններով` խոսքը մեկ մարդու մասին է։ Ոստիկանապետը բանակցում է նրա հետ։ Զենքը հանձնել է»,– ասաց նա։
Բացառիկ տեսանյութ. ինչպես է զինված տղամարդը մտնում «Էրեբունի պլազա»
Հիշեցնենք` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում գործում են մի շարք գրասենյակներ, այդ թվում` «5–րդ ալիք» հեռուստաընկերությունն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հնչած կրակոցներից հետո. լուսանկարներ