«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հունվարի 23-ին կրակոցներ են հնչել։ Ոստիկանությունը 14։40 ահազանգ է ստացել, որ շենքում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբերը։
Տեղեկություններ տարածվեցին, որ կրակոցներ արձակած անձը պատանդ է վերցրել։ Ոստիկանությունն ավելի ուշ հերքեց այդ լուրը։
Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կրակոցներ արձակած անձի հետ բանակցում է անձամբ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ «Նախնական տեղեկություններով` խոսքը մեկ մարդու մասին է։ Ոստիկանապետը բանակցում է նրա հետ։ Զենքը հանձնել է»,– ասաց նա։
Հիշեցնենք` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում գործում են մի շարք գրասենյակներ, այդ թվում` «5–րդ ալիք» հեռուստաընկերությունն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
Ինչ պետք է անել ահաբեկչության սպառնալիքի դեպքում
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնեց, որ կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանություն:
Ինչ է կատարվում «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի բակում. տեսանյութ դեպքի վայրից