ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հանրահայտ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է «Տարվա ծանրամարտիկ» կոչմանը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայքում քվեարկություն է անցկացնում, որի արդյունքում կորոշվի, թե 5 ծանրորդներից ով է լավագույնը։
Քվեարկելու համար պետք է Սիմոն Մարտիրոսյանի անվան մոտ նշում անել, այնուհետև լրացնել ամենաներքևում գտնվող դաշտերը` անուն–ազգանուն, երկիր, էլեկտրոնային փոստ և վերջում սեղմել vote կոճակը։
Հնգյակում են նաև Հոմ Յուն Չխոլը (55 կգ քաշային կարգ) Հյուսիսային Կորեայից, Շի Չժիյունը (73 կգ ք/կ) և Լյույ Սյաոցզյունը (81 կգ ք/կ) Չինաստանից, Լաշա Տալախվաձեն (109 կգ ք/կ) Վրաստանից:
Հայ ըմբիշները 7 մեդալ նվաճեցին Նիցցայում. օլիմպիական ուղեգրի պայքարը թեժանում է
2019 թվականին Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն: Հայ մարզիկը ոչ միայն նվաճեց չեմպիոնական տիտղոսը, այլև համաշխարհային ռեկորդ սահմանեց «պոկում» վարժությունում։
Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և ոսկե մեդալ նվաճել