00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրոմիկոն փակագծեր է բացում. ինչու է միասնական էներգաշուկան կարևոր ԵԱՏՄ–ի համար

© Sputnik / Aram NersesyanВетряная электростанция "Арац" у города Каджаран
Ветряная электростанция Арац у города Каджаран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուս փորձագետը կարծում է, որ Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագիրը հակասում է ատոմային էներգետիկայի զարգացման հայեցակարգին։ Այդ հակասությունը պետք է հաղթահարել։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Եվրասիական տնտեսական միության ներսում շատ բան է արվում միասնական էլեկտրաէներգետիկ շուկա ստեղծելու համար։ Ռուսաստանցի փորձագետ, Ա. Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքական հետազոտությունների ասոցիացիայի ղեկավար Ալեքսեյ Գրոմիկոն Sputnik Արմենիայի թղթակցին ասաց, որ տվյալ ինտեգրացիոն միավորումը լիարժեք չի լինի առանց միասնական էներգետիկ ռազմավարության։

Посол России в Армении Сергей Копыркин на итоговой пресс-конференции (24 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը պատասխանատու մոտեցում է դրսևորում ԵԱՏՄ–ի նկատմամբ. դեսպան Կոպիրկին

Նրա խոսքով` էներգետիկ օրենսդրության ներդաշնակեցումը չափազանց բարդ, բայց անհրաժեշտ գործընթաց է։

2019թ–ի մայիսին ԵԱՏՄ անդամ երկրների նիստի շրջանակում ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա ձևավորելու մասին միջազգային պայմանագիր է ստորագրվել։ Փաստաթուղթը սահմանում է միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ստեղծման, գործունեության և զարգացման իրավական հիմքերը։ Էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծումը, որը ծրագրվում է մինչև 2025թ–ի հունվարի 1–ը, թույլ կտա ձեռնարկատերերին ընտրել էներգառեսուրսներ մատակարարողներին, ինչը դրական կանդրադառնա արտադրվող արտադրանքի ինքնարժեքի վրա։

«Աշխատանքը հեշտ չէ, այդ թվում` էներգետիկ արտադրանքի գների փոփոխականության պատճառով։ Ենթակառուցվածքային ներդրումները մեծ միջոցներ են պահանջում բոլոր հինգ երկրներից, բայց պարզ է, որ միասնական էներգետիկ ենթակառուցվածքը ռազմավարության հարց է։ Առանց այդ ռազմավարության ոչ մի ինտեգրացիոն կառույց լիարժեք չի լինի», – ասաց Գրոմիկոն։

Նա շեշտեց, որ նույնիսկ Եվրոպական միությունում միասնական ներքին էներգետիկ ենթակառուցվածքն ամբողջությամբ ձևավորված չէ։ Դա բավական հետաքրքիր է` հաշվի առնելով, որ ավելի հարուստ պատմությամբ և փորձով ինտեգրացիոն միավորումը տասնյակ տարիներ է ծախսում էներգետիկ խնդիրների լուծման վրա։

Отдых - Sputnik Արմենիա
ՀՀ քաղաքացիները նոր ձևով թոշակ կստանան. ԵԱՏՄ-ն անցնում է կենսաթոշակի վճարման նոր համակարգի

«Մենք հինգ տարվա պատմություն ունենք, բայց պետք է ավելի օպերատիվ աշխատենք։ Մենք չենք կարող աշխատել այդ նույն ժամկետում»,– ասաց Գրոմիկոն։

Այդ առումով կարևոր դեր կխաղա նաև ատոմային էներգիան։ Այս համատեքստում Գրոմիկոն անդրադարձավ հայկական ատոմային էներգետիկայի ապագային։ Խնդիրն այն է, որ ՀՀ–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրում նշված է, որ Հայաստանն ապագայում պետք է փակի Մեծամորի ատոմակայանը։

Էլեկտրականությունը 2020թ–ին. հայկական ԱԷԿ–ի առաջ ծառացած խնդիրներն ու գազի գործոնը

Գրոմիկոն հիշեցրեց նաև, որ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է` ատոմային էլեկտրակայանը երկրի էներգետիկ անվտանգության հիմքն է։

Փորձագետն այստեղ հակասություններ է տեսնում, բայց միևնույն ժամանակ հուսով է, որ գոյություն ունեցող ինտեգրացիոն միավորումները որոշակի հստակություն և կարգավորվածություն կմտցնեն այդ հարցում։

Լրահոս
0